16:09 10.01.2019
Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որով ներկայացրել է փաստարկներ, թե ինչու հնարավոր չէ իրենց պաշտպանյալի բուժումը Հայաստանում:
2016 թվականի նոյեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը հոսպիտալացվել է սուր նեկրոտիկ պանկրեատիտ ախտորոշմամբ և նույն օրը կյանքի ցուցումով վիրահատվել է: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում Սամվել Մայրապետյանին ցուցաբերվել է առկա հնարավոր լավագույն բուժօգնությունը, նոյեմբերի 11-ին նա հայտնվել է մահամերձ վիճակում և հատուկ ինքնաթիռով կոմայի վիճակում տեղափոխվել Գերմանիա՝ մասնագիտացված կլինիկայում բուժումը շարունակելու նպատակով: Մոտ վեց ամիս տևած բուժման արդյունքում հաջողվել է փրկել Սամվել Մայրապետյանի կյանքը:
Հարկ է նշել, որ բուժման վիրահատական մեթոդը, որի շնորհիվ հաջողվել է փրկել Մայրապետյանի կյանքը, Հայաստանում ներդրված չէ. համապատասխան սարքավորումներ և այդ մեթոդին տիրապետող մասնագետներ Հայաստանում չկան: Գերմանիայից վերադառնալուց հետո Մայրապետյանը մշտապես գտնվել է թե՛ Հայաստանի և թե՛ Գերմանիայի բժիշկների հսկողության տակ:
Այժմ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: Դրանից հետո երկու անգամ հավաքվել է բժիշկ- մասնագետների կոնսիլիում: Մասնագետները եկել են ընդհանուր եզրակացության, որ հարկավոր է շտապ կատարել էնդոսկոպիկ համապատասխան միջամտություն և հեռացնել քարը Մայրապետյանի լեղածորանից: Հաշվի առնելով Սամվել Մայրապետյանի տարած հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և այն, որ նրան Գերմանիայում բուժման ընթացքում բազմիցս արվել է ներկայացված միջամտությունը՝ կոնսիլիումը եկել է այն եզրահանգման, որ Մայրապետյանի բուժումը ճիշտ է իրականացնել Գերմանիայի այն կլինիկայում, որտեղ նախկինում հաջողվել է փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որով արձագանքում էր պաշտպանների խմբի այն պնդմանը, որ Սամվել Մայրապետյանի մոտ հայտնաբերված՝ լեղածորանից քարի հեռացման վիրահատությունը հնարավոր է արտերկրում: ՀՔԾ հայտարարության մեջ նշվում էր, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ նման վիրահատություն իրականացվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...