«Մեկ պատուհան» գրասենյակներում 2018թ. ընթացքում ստացվել է շուրջ 180 հազար դիմում և գրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

«Մեկ պատուհան» գրասենյակներում 2018թ. ընթացքում ստացվել է շուրջ 180 հազար դիմում և գրություն

15:05 11.01.2019

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվել է 179322 փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում համակարգ է մուտք արվել 99889 փաստաթուղթ.

• Դիմումներ՝ 52626, որից Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 և Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարներով քաղաքացիներից ստացված զանգերով օպերատորի կողմից ձևակերպվել և համակարգ է մուտք արվել 15849 փաստաթուղթ.

• Գրություններ՝ 47263, որից 39004-ը՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից, 8259 փաստաթուղթ էլ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջև իրականացվող ներքին շրջանառությունից:

Համակարգ մուտքագրված 99889 փաստաթղթերից սուրհանդակային ծառայությունների միջոցով ստացվել է 7872-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 24800-ը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված առցանց էլեկտրոնային ծառայության միջոցով՝ 2602, ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով մատակարար կազմակերպություններից էլեկտրոնային կապով ստացվել է 460, առձեռն՝ 48306, հեռախոսազանգով՝ 15849:

Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 հեռախոսահամարով ստացվել է 82708 հեռախոսազանգ, որից 72846-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը:

Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:

Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 79433 փաստաթուղթ, որից 31122՝ դիմում, այդ թվում՝ «Թեժ գիծ» հեռախոսահամարներով ստացված 25827 զանգերից ձևակերպված 2492 փաստաթուղթ:

• Գրություններ՝ 48311, որից 42209-ը՝ կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից և 6102-ը՝ ներքին շրջանառության փաստաթղթեր:

Համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորություններով քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP