17:11 11.01.2019
Տեղացի ֆերմերները շարունակում են դժգոհել, որ իրենց արտադրած լոլիկը չեն կարողանում սպառել, քանի որ թուրքականն է մեծ քանակությամբ ներկրվում: Իսկ թուրքականի պարագայում, քանի որ մշակման համար անհրաժեշտ ծախսերը քիչ են, գինը, բնականաբար, շատ ավելի ցածր է:
Ֆերմերները պահանջում են քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում սահմանին թուրքական լոլիկի մուտքի խմբաքանակը կարգավորելու ուղղությամբ: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը ծագել է այն պատճառով, որ ՊԵԿ-ն իրավունք չի ունեցել մաքսային հսկողություն իրականացնել ներմուծվող՝ մինչև 50 կգ բեռի նկատմամբ.
«Թե որքան է ներկրվել, թվեր չեմ կարող ներկայացնել մի պարզ պատճառով՝ 2018 թվականի ամռանը կատարված նորամուծությամբ՝ 50 կգ-ի գաղափարը մտցրեցին, էդ 50 կիլոներով մաքսանենգ ճանապարհով նաև լոլիկ է ներմուծվել Հայաստան: Տեղեկատվություն չունենալու պատճառն այն է, որ դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել»,- ասել է Դավիթ Անանյանը::
Ըստ ՊԵԿ նախագահի՝ Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում բեռները դատարկվել են և ներկրվել Հայաստան 50 կգ-ներով:
«Մենք չեն կարողացել որևէ հսկողական գործառույթ անել զուտ այն պատճառով, որ մեր՝ նույնիսկ ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով: Հիմա մենք, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, և առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, առավելագույն արժեքային չափը 500 եվրո, կառավարությունում քննարկել ենք, մի քանի որոշումներ ենք կայացնելու, այդ թվում ռիսկի պրոֆիլի խմբագրման հետ կապված, և շատ կոշտ պայքար են մղելու: Այո՛, շատ կոշտ պայքար ենք մղելու: Կառավարության որոշմամբ այդ առավելագույն չափերը սահմանելուց մենք ցանկություն ունեինք, որ մեր ազգաբնակչությունն իր կենցաղային կարիքները հոգալու համար ավելի մեծ քանակությամբ կարողանա ուղեկցող բեռ բերել Հայաստան, բայց մենք չէինք պատկերացնում, որ մեր ազգաբնակչությունը դա սովորական բիզնեսի կվերածի»,- հավելել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև նշել է, որ նշված փոփոխություններով հնարավոր կլինի վերահսկելի դարձնել լոլիկի՝ էական քանակության մուտքը Հայաստան, որը խոչընդոտներ է ստեղծում տեղական արտադրության իրացման համար:
12:31 21.05.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...
12:23 21.05.2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծինԻրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...