Ռուսաստանը հին ապրանք է վաճառում․ National Interest-ը՝ Ս-400 համակարգերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանը հին ապրանք է վաճառում․ National Interest-ը՝ Ս-400 համակարգերի մասին

17:15 11.01.2019

Ռուսաստանն իր գնորդներին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Թուրքիային վաճառում է Ս-400 համակարգեր, բայց իր համար մշակում է ավելի կատարյալ հակահրթիռային պաշտպանություն: Խոսքը Ս-500 համակարգերի մասին է։ Ու գաղտնի է պահում նորագույն մշակումը, որ գնորդներին չվանի արդեն հնացող Ս-400 համակարգերից։ Այս մասին հոդված է զետեղվել ամերիկյան National interest կայքում, ինչը ոգևորություն է առաջացրել ռուսական մեդիայում։

Բանն այն է, որ ամերիկյան այդ կայքն ուշադրության կենտրոնում հայտնվում է այն ժամանակ, երբ ամերիկացիների համար մի «հրատապ-սարսափելի» ռուսական զինատեսակ է «բացահայտում»։ Այդպիսի վարքագիծ ցուցաբերում են նաև ամերիկյան այն գործիչները, որոնք ռուսական վտանգի մասին բարձր գոչելով՝ լոբբինգ են անում, որ ամերիկյան կառավարությունն ավելի շատ գումար ծախսի զենք գնելու վրա։ Երբեմն էլ այդպիսի հոդվածների պատվերներ տալիս են ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները՝ իրենց արտադրանքը վաճառելու համար։

Այս հոդվածի հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանում նոր մշակվող Ս-500 համակարգերի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ այդ համակարգն առաջինն է լինելու իր տեսակի մեջ, քանի որ կարողանալու է ոչնչացնել ԱՄՆ-ում նոր սպառազինության մեջ մտնող «ստելս» (ՀՕՊ սովորական միջոցների համար անտեսանելի) ինքնաթիռները։ Եվ քանի որ այդպես է, ըստ հեղինակի, ռուսական կողմը գաղտնի է պահում այս ամենը, որ Ս-400 գնող երկրները «ոտքերը կախ չգցեն», մինչև Ս-500-ները պատրաստ լինեն։ Ըստ հոդվածագրի՝ Ռուսաստանը հիմա իրացնում է վաճառքի պահին արդեն բարոյապես մաշված ապրանք։

Ս-400 համակարգերը, սակայն, զգալի առաջընթաց են ապահովելու այդ համակարգը գնող երկրների համար, քանի որ այդ երկրների հակաօդային պաշտպանությունը նույնիսկ այդ մակարդակում ապահովված չէ։ Իսկ Ս-500 համակարգերի կարիք կարող են ունենալ այն երկրները, որոնք մտադիր են կամ կանխատեսում են ուղիղ ռազմական բախում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կամ Ռուսաստանի հետ (այլ երկրներ չունեն «ստելս» ինքնաթիռներ)։ Ռուսաստանից Ս-400 գնող երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, ամերիկյան կամ ռուսական բանակի հետ ուղիղ բախման որևէ ակնարկ առայժմ չեն արել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP