18:14 11.01.2019
Բրիտանական Economist պարբերականը իր ուրույն ինդեքսային հաշվարկի հիման վրա պնդում է, որ չնայած դոլարի նկատմամբ իր ներկա փոխարժեքին՝ պետք է ունենար մոտ 70 տոկոսով ավելի բարձր փոխարժեք, ադրբեջանական մանաթը՝ 60 տոկոսով բարձր։ Այս մասին հայտնի է դառնում պարբերականի Big Mac index-ից։
Այս ինդեքսը հաշվարկվում է տարբեր երկրներում McDonalds-ում վաճառվող Big Mac բրդուճների գնի հիման վրա․ այս բրդուճում բոլոր երկրներում էլ պատրաստում են նույն բաղադրատոմսով, ինչը այն կայուն ցուցիչ է դարձնում, իսկ քանի որ այդ բրդուճի պատրաստման համար օգտագործվում են շատ տարբե՛ր բաղադրամասեր, այն նաև ներառական է դառնում։ Այդպիսով հնարավոր է դառնում գնահատել տարբեր երկրներում փողի արժեքը։
Այս ինդեքսի հիման վրա պարզվել է, որ ամենաբարձր գինը այս բրդուճն ունի Շվեյցարիայում, այսինքն՝ շվեյցարական ֆրանկը գերարժևորված է դոլարի նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում այդ նույն բրդուճը վաճառվում է ավելի ցածր գնով։ Ամենացածր գնով այն վաճառվում է Ռուսաստանում, ինչի հիման վրա էլ մասնագետները եկել են այն եզրակացության, որ ռուբլին թերարժևորված է՝ դրա իրական արժեքը չի համապատասխանում դոլարի հետ փոխարժեքին։ Թեև ավելի թույլ արտահայտված, բայց նույն վիճակում է նաև ադրբեջանական մանաթը։
Հայկական դրամն այս ցանկում չկա, որովհետև Հայաստանում McDonalds չկա, և Big Mac հնարավոր չէ գնել հայկական դրամով։
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...