13:08 14.01.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին:
ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողովի որոշումն ընդունված էր օրենքի խախտմամբ: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կնքել է տեխնիկական պայմաններով դուրս գրված 40 վագոն գնելու, դրանք տրանսպորտային վիճակի բերելու և հետագայում Վրաստան փոխադրելու մասին պայմանագրեր: «ԱՄ Գրուպ»-ը չէր կատարել սույն պայմանագրերով սահմանված պարտավորությունները, և այդ պատճառով ՀԿԵ-ն դիմել էր դատարան:
Դատական ակտերով առկա սահմանափակումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վերացնելուց և վագոնները տրանսպորտային վիճակի բերելուց հետո, «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամ է իրականացնել վագոնների փոխադրումը: Ընկերությունը կողմերին է ներկայացրել նաև առանց տրանսպորտային վիճակի բերելուն փոխադրման իրականացման անհնարինության մասին տեխնիկական եզրակացությունը:
Այսպիսով, ընկերությունն օբյեկտիվորեն չուներ փոխադրումն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ, ինչը պատշաճ կերպով չէր ուսումնասիրվել և գնահատվել հանձնաժողովի կողմից:
Հաշվի առնելով վերոգրյալը, ՀԿԵ-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վիճարկվող որոշումը համարում է կողմնակալ: Ընկերությունը հույս ունի, որ դատական գործընթացը լինելու է օբյեկտիվ և անկողմնակալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին Հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը, և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...