Խորհրդային գաղափարախոսություն քարոզող խաղալիքների ցուցադրման բաց թանգարան Գյումրիի հյուրատներից մեկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Խորհրդային գաղափարախոսություն քարոզող խաղալիքների ցուցադրման բաց թանգարան Գյումրիի հյուրատներից մեկում

19:50 14.01.2019

Տոնածառը՝ որպես Նոր տարվա խորհրդանիշ, սովորություն է թողնել մինչև հին տոմարով նշվող Ամանորը, իսկ հնում բնական եղևնին պահում էին ավելի երկար՝ մինչև մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասար: Բայց զարդարանքն էլ ուրիշ է եղել՝ հիմնականում բնական մրգերով:
Իսկ մեկ դար առաջ, երբ ԽՍՀՄ-ում եղևնին ոչ թե Սուրբծննդյան, այլ Նոր տարվա խորհրդանիշ համարվեց, զարդարանքի թեմատիկան ևս փոխվեց:
Սկսեցին արտադրվել խորհրդային  գաղափարախոսություն քարոզող խաղալիքներ, որոնք որոշակի չափանիշների էին ենթարկվում: Իհարկե, շատ քչերն են, որ մինչ օրս պահում են խորհրդային տարիների խաղալիքները, բայց այսօր դրանք վերածվել են թանկարժեք նմուշների, որոնց պատմությունը շատերին է հետաքրքրում:
Գյումրվա կոլորիտն ամբողջացնող սենյակում առանձնացված են նաև ամանորյա անկյուններ հինը ցուցադրելու համար: Հնությունն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, 80 տարվա պատմություն ունի:
Այդպիսի խաղալիքների ցուցադրման թանգարանի է արդեն մի քանի տարի վերածվում Գյումրիի «Շալե» հյուրատունը:
Խորհրդային միության երկրների խաղալիքներն էլ որոշակի գաղափարախոսության ու դաստիարակության կրողներ էին: Եթե դրանք ըստ հաջորդականության դասավորենք, ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների պատմության քրոնիկոնը կունենանք:
1950-1960-ական թվակաների խիստ ու քաղաքական ենթատեքստ ունեցող խաղալիքների կողքին ավելացան հայտնի ֆիլմերում օգտագործած դեկորների փոքր խաղալիքները:
Օրինակ՝ սա «Կառնավալային գիշեր» հայտնի ֆիլմում Նոր տարին ազդարարող հանրահայտ ժամացույցն է: Ժամանակի ու հաջողության սլաքների խորհրդանիշ ժամացույց-խաղալիքները պարտադիր դրված էին լինում տոնածառերի վրա:
Կարմիր աստղ, շարժական մեխանիզմով տոնածառ ու գունավոր լուսային շղթաներ. սրանք են եղել այդ տարիների դեկորները, որոնք  ամբողջացրել են խիստ հայացքով Ձմեռ պապի ու Ձյունանուշի կերպարները:
Տոնածառի խաղալիքների պատմության ընթացքը 1990-ականներին  փոխվեց: ԽՍՀՄ փլուզումից հետո խաղալիքների շուկա մտան այլ ոճի խաղալիքներ:
Այս ինքնատիպ տոնածառն արդեն  մերօրյա՝ ոճային թրենդից է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 14.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

BACK_TO_TOP