Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը. Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը. Թանդիլյան

17:48 14.01.2019

«Ընտրվելու պարագայում խոստանում եմ, որ կլինեմ բոլորի փոխխոսնակը, ով պահպանելու է արդարության սկզբունքները բոլոր պարագաներում, հատկապես իր հայեցողական բոլոր հարցերում՝ որևէ դեպքում և պարագայում չունենալով «սիրելի» պատգամավորներ»,- այս մասին Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանն ասաց ԱԺ ամբիոնից իր նախընտրական խոսքում։

Իր խոսքերով՝ Թանդիլյանը պաշտպանելու է պատգամավորական էթիկայի կանոններն ու ընդդիմախոսներին հարգելու պայմանները, քանի որ ընդդիմադիր, թե իշխանական որևէ պատգամավոր չի կարող խախտել էթիկան։

Մանե Թանդիլյանը պատգամավորներին բացատրեց, որ նրանք այսօր գուցե իրենց միակ ընտրությունն են կատարելու ընդդիմադիր փոխնախագահին ընտրելիս։ Պատճառն այն է, որ պատգամավորների մեծ մասը ինքնուրույն չի ընտրել ո՛չ վարչապետին, ո՛չ ԱԺ նախագահին ու նրա երկու տեղակալներին, քանի որ դրանք եղել են նախապես պլանավորված ներկուսակցական որոշումներ։

Նա հիշեցրեց, որ իշխանական ուժը պնդում է, թե իրենք երկրորդ ամենամեծ ուժին (ԲՀԿ – խմբ․) են ձայնը տալու, քանի որ այդպիսին է եղել ժողովրդի քվեարկությունը։ Եվ ապա Թանդիլյանը հարցրեց․

«Մի պահ մտորենք, թե արդյոք այն հիմնավորումը, որ այսօր հնչում է դահլիճում, աշխատելու էր այն պարագայում, եթե հանկարծ քաղաքական երկրորդ ուժ դառնար Հանրապետական կուսակցությունը։ Առնվազն անկեղծ չեք լինի, եթե ասեք այո»,- ասաց Թանդիլյանը։

Նա ակնարկեց, որ ընդդիմադիր փոխնախագահի երկու թեկնածուներից մեկին ընտրելու փոխարեն իշխանական ուժը կարող էր իրենց պատկանող երկու փոխնախագահական աթոռներից մեկը զիջել ընդդիմադիրներին, որպեսզի յուրաքանչյուր ներկայացված ուժ ունենար մեկական փոխնախագահ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP