20:50 15.01.2019
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ մարզում կա, դրա մասին վկայում են որոշ բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի:
Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք՝ նրանցից 16-ը երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը:
«Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք: Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ դպրոցներում վերահսկողություն է իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը:
«Դպրոցական առաջին օրերին մենք որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»,- հավելեց նա:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...