23:41 15.01.2019
«Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների ցանկը: Այդ լույսի ներքո հարկ ենք համարում քննարկել 2002 թվականից գործունեությունը դադարեցրած Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակահարմարությունը: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը։
Առաջարկությունը ներկայացնում ենք ստորև․
«Այսպիսով, 2002 թվականից ներքին գործերի նախարարությունը, փաստացի պահպանելով նախարարության ներքին կառուցվածքը, դադարեց նախարարություն լինելուց և վերածվեց կառավարությանն առընթեր մարմնի: Հիմնական տարբերությունն այն էր, որ մարմնի ղեկավարն այլևս հաշվետու չէր խորհրդարանին:
Հիմնական տարբերություննները
Կառավարությանը (կամ վարչապետին) առընթեր ոստիկանության և ներքին գործերի նախարարության հիմնական տարբերությունը ընդգծելու համար արժե համեմատական տանել պաշտպանության ոլորտի հետ: Այսպիսով, պաշտպանության ոլորտում կա կառավարության պաշտպանական քաղաքականության պատասխանատու՝ Պաշտպանության նախարարություն և պաշտպանության ամինջական իրականացնող՝ Զինված ուժեր և դրանց գլխում կանգնած գլխավոր շտաբ: Նախարարը համակարգում է քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ գլխավոր շտաբի պետը՝ զուտ ղեկավարում զինված ուժերը: Նույնը կարելի է ասել նաև փրկարար ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության մասով: Այնինչ, ոստիկանության դեպքում ոստիկանության պետը (և կենտրոնական ապարատը) միաժամանակ թե՛ ղեկավարում է ոստիկանությունը, թե՛ մշակում և իրականացնում քաղաքականությունը: Ավելին, մեկ այլ էական տարբերություն է հաշվետվողականությունը: Վարչապետին առընթեր ոստիկանության պետը հաշվետու է բացարձակապես վարչապետին, մինչդեռ նախարարը ենթակա (և հաշվետու) է վարչապետին, ինչպես նաև, հաշվետու է Ազգային Ժողովին: Նախարարը, որպես կառավարության անդամ, ներկա է լինում Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին և պատասխանում հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող պատգամավորներին հուզող հարցերին: Այն պարագայում, երբ խորհրդարանը քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրվող միակ մարմինն է (պետությունը խորհրդարանական հանրապետություն է), խիստ կարևոր է, որ պատգամավորները կարողանան նշված հարցերի վերաբերյալ պատասխանները ստանան հենց Ազգային Ժողովի դահլիճում՝ հանրության աչքի առջև: Հավելենք, որ Եվրոպական միության անդամ 28 երկրներից 27-ը ունեն ներքին գործերի նախարարություններ: Շվեդիան, որ բացառություն է այս առումով, ներքին գործերի նախարարության գործառույթները մեկտեղել է արդարադատության նախարարության կազմում (ցանկը՝ այստեղ):
Սահմանապահ ծառայություն
Հայաստանում սահամանապահ զորքերը Ազգային անվտանգության ծառայության կազմում են: Դա Խորհրդային միությունից եկած կառավարման մոդել է, որի հիմքը դրվել է 1957 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանապահ ծառայությունն ընդգրկվեց Պետական անվտանգության կոմիտեի կազմում: 1950-ականներին դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այդ տարիներին ԽՍՀՄ դեմ հետախուզությունն իրականացվում էր տարատեսակ սահմանախախտումների միջոցով (թե՛ օդային, թե՛ ջրային և թե՛ ցամաքային): Սակայն արդեն վաղուց հետախուզությունը չի իականացվում սահմանախախտումների միջոցով: Իսկ այնտեղ, որտեղ դա իրականացվում է (Ադրբեջանի հետ սահմանին), հարցը գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիազորությունների ներքո (և ոչ ԱԱԾ-ի): Սա, որոշակի առումով ժողովրդավարական երկրներում նախադեպը չունեցող կառավարման մոդել է, քանի որ սահմանապահ ծառայությունն ավելի շատ ընդհանրություն ունի ոստիկանության հետ, քան հետախուզական/հակահետախուզական մարմնի հետ: Ոստիկանության փոխգործակցությունը սահմանապահ ծառայության հետ անգամ այժմ էապես ավելի շատ է, քան հետախուզական ու հակահետախուզական մարմինների հետ: Սահմանապահներն ու ոստիկանները համագործակցում են սահմանախախտների հայտնաբերման հարցում, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի կառավարման հարցում, անցակետերում քաղաքացիների ու տրանսպոտային միջոցների բացթողնման հարցում և այլն: Այս առումով, զարմանալի չէ նաև, որ ԵՄ անդամ 28 երկրներից 23-ում սահմանապահ ծառայությունը (կամ գործառույթները) հենց ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակում են:
Փրկարար ծառայություն
Ակնհայտ է, որ Հայաստանում Կառավարությունն այժմ նախարարությունների թվի կրճատման և կառավարման օպտիմալացման նպատակ է դրել: Այդ տրամաբանության սահմաններում կարելի է Արտակարգ Իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) միացնել ՆԳՆ-ին և փրկարար ծառայությունն ընդգրկել ՆԳՆ կազմում: Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցության ոլորտները շատ են: Ավելին, հանցագործությունների և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունները հաճախ փոխկապակվցած են և չեն կարող լինել իրարից անկախ: ԵՄ անդամ երկրներից 22-ում ՆԳՆ-ն նաև իականացնում է փրկարար և հրշեջ գործառույթներ (կամ կազմում ներառում է փրկարար ծառայությունը): Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծելու «փրկության միասնական հեռախոսահամար», ինչպես աշխարհի բոլոր առաջատար երկրներում (911, 112 և այլն): Այլ կերպ ասած՝ արդյունավետ կլինի ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինեն 3 ծառայություններ՝ ոստիկանություն, սահմանապահ և փրկարար: Այդ ծառայությունների ղեկավարներին կարող է նշանակել վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Նման մոդել է գործում արդարադատության նախարարությունում, ուր գործում են ԴԱՀԿ, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները, որոնց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից: Կառավարման առաջարկվող փոփոխության արդյունքում, ժողովրդավարական հասարակության տրամաբանությանը համահունչ, խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվեն ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունը, էապես կավելանա ոստիկանության, սահմանապահ ծառայության և փրկարար ծառայության կառավարման օպտիմալությունն ու գործունեության արդյունավետությունը»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...