13:19 16.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հունվարի 16-ին խորհրդարանում, դիմելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` բարձրաձայնեց դպրոցներում տնօրենների ընտրության հետ կապված և մի շարք այլ հարցերի: Գրիգորյանը նշեց, որ կրկնուսույցների մշակույթ է ձևավորվել, և եթե նախկինում միայն 10-րդ դասարանում էին դիմում կրկնուսույցների, այսօր մարզերում, օրինակ` Սիսիանում, ծնողը երեխային տարրական դասարանից ուղարկում է կրկնուսույցի մոտ:
«Բազում խնդիրներ կան նաև բուհական ոլորտում, մասնաճյուղերում կադրերի պակասից մինչև ժամավճարով աշխատող դասախոսների աշխատավարձի խնդիր կա, մարդիկ 5000 դրամ են ստանում, նրանք գիտական աշխատանքով զբաղվելու ցանկություն չունեն, որովհետև դասից հետո լավագույն դեպքում սուպերմարկետում գարեջուր վաճառելով են գումար վաստակում»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը համաձայնեց` խնդիրները շատ են, տեղեկացրեց, որ նախատեսվում է առաջիկայում օրենսդրական նախագծեր բերել գործադիրից օրենսդիր, հիշեցրեց` այս մասին ԿԳ նախարարը բազմիցս խոսել է, այդ խնդիրների մասին էլ են բարձրաձայնում:
«Ժամանակ ունենք, կրթության և գիտության նախարարության հետ պետք է հասկանանք, թե կոնկրետ օրենսդրական ինչ լուծումներ են դրանք պահանջում»,- ասաց նա:
Սրբուհի Գրիգորյանը հայտնեց, որ իրեն նաև շատ ընդգրկուն հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն է հետաքրքրում, ինչին Հայրապետյանն արձագանքեց, որ չնայած այս հանձնաժողովը բազմաոլորտ է եղել, բայց օրենսդրական օրակարգի առումով ակտիվ չի եղել:
«Մենք չունենք Սփյուռքի, հայրենադարձության մասին օրենքներ, չի նախատեսվում, որ գոնե այս փուլում բազմաթիվ նախաձեռնություններ են գալու, այսինքն՝ այդ մտավախությունը չեմ կիսում, որ մեր աշխատանքը չենք հասցնելու»,- ասաց նա:
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...