20:00 16.01.2019
«Իմ պատկերացմամբ՝ կառավարությունը երբևէ չի բերելու օրենսդրական որևէ նախագիծ, որը կարող է իմ արժեհամակարգին դեմ լինել: Մենք ընդդիմության հետ ավելի շատ քննարկումների ճանապարհով ենք գնալու: Եթե կա բաց որևէ օրենքի շուրջ, և ընդդիմությունը կառուցողական քննադատություն անի, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
Թագուհի Ղազարյանի խոսքերով՝ իրենց թիմը ձևավորվել է համաձայնության սկզբունքով, և որոշումները ընդունելու սկզբունքային հիմքը կոնսենսուսն է.
«Չի կարող մարդը խմբակցության նիստի ժամանակ դեմ լինել, իսկ քվեարկության ժամանակ կողմ, քանի որ մենք շարժվում ենք կոնսենսուսի սկզբունքով: ԱԺ փոխխոսնակի հարցում մենք ասում ենք, որ խմբակցության ներկայացուցիչ պատգամավորները միասին որոշել են քվեարկել այսինչ մարդու օգտին և չպետք է դրա համար արդարանանք: Սա քաղաքական աբսուրդ է, երբ իշխանության թեկնածուի շուրջ միակարծիք են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, իսկ ընդդիմության 2 թեկնածուներից իշխանությանը ասում են՝ ընտրի՛ր քեզ ընդդիմություն: Այստեղ, բացի չոր թվերից, ուրիշ տրամաբանական հղում չկա»:
13:03 21.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ […] ...
12:54 21.05.2025
Միրզոյանը և Լավրովը ստորագրել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։ ...
12:49 21.05.2025
Չինաստանի ԱԳ նախարարությունը դատապարտում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներըՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը քննադատել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային՝ հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու համար, հաղորդում է Global Times-ը։ «Չինաստանը տարիներ շարունակ դեմ է եղել միակողմանի, անհիմն պատժամիջոցներին, որոնք խախտում են միջազգային իրավունքը», – The Global Times-ը մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և ԵՄ-ի կողմից […] ...
12:41 21.05.2025
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 10.00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. […] ...
12:31 21.05.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...