Կրթությունը ծախս չէ, ներդրում է, և այդ ներդրումը պետք է անի պետությունը. Հովհաննես Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

Կրթությունը ծախս չէ, ներդրում է, և այդ ներդրումը պետք է անի պետությունը. Հովհաննես Հովհաննիսյան

16:05 16.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 16-ին խորհրդարանում իր ելույթը սկսեց մի խնդրով, որին ԱԺ ամբիոնից որևէ անդրադարձ չի եղել: Նա անդրադարձավ միջին մասնագիտական կրթության կարևորությանը: Հովհաննիսյանի խոսքերով` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ յուրաքանչյուր փոքր խնդրի համար միանգամից մեղադրում են նախարարին կամ վարչապետին:

«Մի փոքր խնդիր, անձնային կոնֆլիկտ գալիս է նախարարություն, այնինչ, դպրոցների հսկայածավալ մասը գտնվում է ՏԻՄ վերահսկողության ներքո, և միայն ավագ դպրոցներն են, որ նախարարության ենթակայությամբ են, ազգաբնակչության մի մասը կա՛մ չգիտեն, կա՛մ, նախկին համակարգերից ելնելով՝ նախընտրում են միանգամից վերին օղակներին դիմել»,- ասաց նա:

Հովհաննիսյանն ընդգծեց` պետք է հստակեցվի, թե ով որ ֆունկցիայի համար է պատասխանատու:

«Կրթությունը ծախս չէ, ներդրում է, և այդ ներդրումը պետք է անի պետությունը, այստեղ պետք է անել հնարավորը կրթության բյուջեն մեծացնելու համար: Սա հարցի մի կողմն է, որովհետև այսօր կան ուռճացված հաստիքացուցակներ դպրոցում և այլ հաստատություններում, որոնք տարիներ շարունակ ձևավորվել են, և քանի դեռ չեն մաքրվում դրանք, խոսել կտրուկ աճի մասին, նպատակահարմար չէ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ պետք է առաջ գնալ փուլ առ փուլ: Նրա խոսքերով` պետք է բարձրացվի ուսուցիչների աշխատավարձը, որ նրանք ստանան նորմալ աշխատավարձ, դա բոլորի համար ընդունելի է, բայց կարծում է`պետք է տեսնել մեխանիզմները:

«Մենք կարող ենք մեծ ցանկություններ արտահայտել, բայց երբ գալիս է մեխանիզմներ գտնելու և կիրառելու պահը, այստեղ է դժվարությունը, կառավարության ուսերին մեծ բեռ կա, պետք է օգնենք թեթևացնել այն, նույնը գիտության մասով, ասում ենք` բյուջեն պետք է ավելացվի: Այո, բայց պետք է նաև հասկանալ, տարիներ շարունակ գիտության տված պրոդուկտը որքանով է արտացոլվել տնտեսության ոլորտում, խոսքը կիրառական գիտության մասին է»,- հետաքրքրվեց նա:

Հովհաննիսյանը գործատուներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսհաստատությունների գործունեության մեջ: Նրա գնահատմամբ` ուսուցումը պետք է դժվար լինի, ոչ թե ընդունվելը, պետք է չլինի այնպես, որ հեշտ ընդունվեն բուհ, հեշտ էլ դուրս մնան: Պատգամավորի կարծիքով` բուհերը պետք է լինեն գիտահետազոտական, գիտական հետազոտությունները պետք է գան լսարան, պետությունը պետք է դնի մրցակցային սկզբունքներ: Հովհաննիսյանը նշեց, որ կրեդիտային համակարգը ենթադրում է մրցակցություն. ֆիզիկայի լավ դասախոս կա այսինչ տեղում, դու գնում ես դասընթացիդ ոչ թե ԵՊՀ-ում, այլ Պոլիտեխնիկում, իսկ կրեդիտներ կորցնողը զրկվում է աշխատանքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 21.05.2025

SHANTNEWS

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

19:56 21.05.2025

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

19:47 21.05.2025

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

19:40 21.05.2025

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

19:34 21.05.2025

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ 40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ […] ...

BACK_TO_TOP