Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում․ Աշոտյանը պատասխաններ է պահանջում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում․ Աշոտյանը պատասխաններ է պահանջում

09:46 17.01.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։

Շուրջ 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջև, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ հարցերի պատասխանը՝

1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին և ի՞նչ արդյունքով։
5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավովածություններին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

12:31 21.05.2025

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում: Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 […] ...

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

12:25 21.05.2025

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

12:23 21.05.2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

12:14 21.05.2025

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

Աշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

12:07 21.05.2025

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...

SHANTNEWS

12:00 21.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP