Ծառայությունից խուսափած մարդիկ հայրենիքին իրենց նպաստը բերելու հնարավորություն պիտի ունենան. Անդրանիկ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.09 oC

Ծառայությունից խուսափած մարդիկ հայրենիքին իրենց նպաստը բերելու հնարավորություն պիտի ունենան. Անդրանիկ Քոչարյան

13:29 17.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին: Նա նշեց` հայեցակարգը, որ առաջին հայացքից դրական տպավորություն է թողնում, նշանակում է անխտիր բոլորին պետք է զենք տալ, ուղարկել առաջնագիծ կամ խրամատ փորձելու` առանց հաշվի առնելու նրա մտավոր ունակությունները և այլն հանգամանքներ: Նա հետաքրքրվեց, թե Քոչարյանն ինչպե՞ս է պատկերացնում այդ հայեցակարգի իրագործումը: Պատգամավորին նաև հետաքրքրում էր սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափած քաղաքացիների ճակատագիրը, նա նշեց, որ ամեն տարի օրենքում փոփոխություններ են լինում, ապա հարցրեց` Քոչարյանը որևէ հեռանկարային լուծում տեսնո՞ւմ է:

Քոչարյանն ասաց, որ սահմանը պետք է գծել, այդ պրոցեսն անընդհատ երկարացնել չի կարելի, բայց բանակից խուսափել էլ չի կարելի, այն մարդիկ, ովքեր ժամանակին խուսափել են ծառայությունից, տարիքային ցենզն անցել է, նրանց պետք է հնարավորություն տալ որևէ կերպ ի նպաստ հայրենիքի տարբեր ոլորտներում իրենց մասնակցությունն ունենալ, իրենց մասնագիտական հմտությունները ծառայեցնել, որը թեպետ չի արդարացնում բանակից խուսափելը, սակայն լուծում է հետագայում հայրենիքի հետ ամուր կապ ստեղծելու խնդիրը:

«Մենք ազգ-բանակ ունեցել ենք` առանց դրա մասին հնչեցնելու, զինադադարը հենց այդ ազգ-բանակի առկայությունն էր, որտեղ ամեն ինչ բանակի համար էր, կամավորները, ամեն ինչ, դարձել էինք բնական ճանապարհով ազգ-բանակ, դրանով էին պայմանավորված մեր բանակի հաղթանակները, հիմա գուցե նայենք` ինչ իրավական կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով դա դարձնենք այնպիսին, որ ժողովուրդը զգա, ոչ թե` 1000 դրամ տվեցիր, ազգը դարձավ բանակ, դպրոցից, ընտանիքից սկսած պետք է այդպիսի դաստիարակություն ստանան, դա լավ կոնցեպտ է: Մենք չգիտենք` վերջնական արժանապատիվ խաղաղության ե՞րբ պետք է հասնենք, պետք է պահպանենք զինադադարը և լինենք ամուր, որը կպահպանի զինադադարը»,- ասաց նա:

Գորգիսյանը տեղեկացրեց, որ այս կոնցեպտն օրենսդրական դաշտ բերելու մի քանի նախաձեռնություն ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

12:25 21.05.2025

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Լավրովին

Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

12:23 21.05.2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծին

Իրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

12:14 21.05.2025

Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք Սպիտակում

Աշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

12:07 21.05.2025

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...

SHANTNEWS

12:00 21.05.2025

SHANTNEWS

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարան

11:50 21.05.2025

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարան

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...

BACK_TO_TOP