22:50 17.01.2019
Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել։ Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։ Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ըստ մամուլում եղած հրապարակումների վերլուծության՝ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովն իր դրական եզրակացությունը պետք է որ տված լիներ և գործը Վարչապետին փոխանցած լիներ դեռ 2018թ. դեկտեմբերին։
Միևնույն ժամանակ, Ներման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 15-ՕՐՅԱ ժամկետում, Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։
Tertium non datur.
Ընդ որում, իրավական ակտերի մասին հին և նորմատիվ իրավական ակտերի մասին նոր օրենքների վերլուծության արդյունքում, որքան հասկանում եմ, ակնհայտ է, որ այդ 15-օրյա ժամկետը վերաբերում է օրացուցային, այլ ոչ թե աշխատանքային օրերին։
Հետևություն՝ Վարչապետը պետք է որ արդեն որոշումը կայացրած լինի։
Ես կապվեցի Աղաջանովների ընտանիքի հետ և պարզեցի, որ որոշման մասին նրանց մասնավոր կարգով ևս չեն ծանուցել։
ՀԻՄԱ ԽՆԴՐԱՆՔՍ։ Լավ, եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել (կրկնեմ, դրա իրավաչափությունն այս գրառմամբ չեմ քննարկում), գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Վարչապետի որոշման մասին։ Հիշեցնեմ նաև, որ երկուշաբթի Կառավարության շենքի առջև հավաքի ընթացքում Աղաջանովներն իրենց մոտեցած Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին խնդրեցին կազմակերպել հանդիպում Վարչապետի հետ»։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...