«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն դիմել է Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն դիմել է Նիկոլ Փաշինյանին

12:03 18.01.2019

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն դիմում է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի հարցում իր մտահոգությունները:

«Դիմում

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝

Մեծարգո պարոն վարչապետ, «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.), Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է.

  • բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու ՀՀ և ԱՀ ջանքերը Ադրբեջանի կողմից մերժվում են:
  • Ադրբեջանի քաղաքականությունը խիստ ագրեսիվ է՝ ցեղասպանական եզրույթներով համեմված, արտահայտվում է վերջնագրային կերպով՝ անտեսելով իրավական տեսանկյունից անթերի կայացած իրողությունները, շարունակվում է հայկական կողմի ահաբեկումը պատերազմի վերսկսման սպառնալիքով, հարցականի տակ դնելով համաձայնության գալու հնարավորությունը:
  • Նախորդ իշխանությունների օրոք ձևավորված օրակարգով բանակցություններն անպտուղ են, հեռանկար չպարունակող, և ավելի «հիմնավորում» են Ադրբեջանի չափազանց լկտի ցանկությունը նորից տիրել Արցախի ազատագրված տարածքներին:

Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային սեղանին շարունակում են այս կամ այն տարբերակով մնալ Մադրիդյան կոչված, հայ հանրության կողմից մերժված տխրահռչակ սկզբունքները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները: Առաջարկի հիմքում մենք դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի հիմնահարցի ամբողջական դիտարկումը, կարգավորման փաթեթային լուծումը և քայլերի հերթականության իրացումը:

Բանակցությունների օրակարգում չի կարող ընդգրկված լինել Արցախի Հանրապետության օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կայացման, նրա՝ Ադրբեջանից անկախ պետականություն կրող անհերքելի կարգավիճակի հարցը:

Քննարկման առարկա են՝

  • կողմերն անվերապահ առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով, բացառելով ուժի կիրառումը,
  • կողմերը խաղաղ գործընթացն ընկալում են որպես գործակցություն հասարակական մակարդակներում, նպատակ ունենալով հակամարտ հարաբերությունները վերափոխել խաղաղ կառուցողականի,
  • քաղաքական բնույթի բանակցություններին զուգընթաց, հրաժարվում են ցանկացած հակաքարոզչությունից և փնտրում ընդունելի լուծումներ,
  • բանակցող կողմերը փորձում են տնտեսական համագործակցության, ժողովրդական դիվանագիտության զարգացման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման շնորհիվ հնարավոր դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը, իրականացնելով վիճահարույց հարցերի հանգուցալուծումը:

Մեծարգո պարոն Վարչապետ:

Լիահույս ենք, որ ներկայացնում ենք Ձեր արտահայտած տեսակետներին համահունչ առաջարկ և պատրաստ ենք մանրամասն քննարկել Ձեզ հետ այն հարցադրումները, որոնք այս ֆորմատով անկարելի է բացահայտել: Գտնում ենք, որ սույն դիմումը համահայկական հույժ կարևոր հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է ստեղծում լայն հասարակական քննարկում անցկացնել ՝ ներկայացնելով, վերջապես, միասնական, հայեցակարգային մոտեցում հարցի էության վերաբերյալ:

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան

Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ

Ալեքսանդր Մանասյան՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ

Կարինե Դանիելյան՝ Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր

Ժասմինա Թելյան՝ «Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ նախագահ

Անդրիաս Ղուկասյան՝ քաղաքագետ

Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարեն Զախարյան՝ լրագրող

Զոյա Ջուլհակյան՝ «Քարավան -88» ԲՀԿ նախագահ

Սուսաննա Մելիքյան՝ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ

Վահան Համազասպյան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր

Ելենա Խաչատրյան՝ «Խաչմերուկ» ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ

Նազելի Մարգարյան՝ «Բագարան» ՀԿ

Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Ելիզավետա Սարգիսովա՝ կենսաբանական գիտությունների թեկնածու

Սուրեն Սարգսյան՝ հրապարակախոս, տնտեսագետ

Վալենտինա Ադոնց՝ Էկոլոգիական գիտությունների թեկնածու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP