12:36 18.01.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն ունի մոտավորապես 7 մլդ դոլար արտաքին պարտք, որի սպասարկման համար 2019-2020 թվականներին բյուջեով մեծ գումարներ են նախատեսվել:
«Դրա հետ մեկտեղ, ՀՆԱ-ն մոտավորապես 10 մլրդ դոլար է: Սա քաղաքացիների հարցն է` որքա՞ն է ռիսկայությունը, որովհետև 7 մլրդ դոլարն ահռելի թիվ է, երկրորդ՝ գոյություն ունի՞ տեսլական, թե ինչպես պետք է ֆինանսավարկային քաղաքականությունը վարվի, որ ինչ-որ մի ձև շտկենք »,- ասել է Աբովյանը:
«Իրականում դուք գիտեք, որ «Բյուջեի մասին» օրենքը փոփոխության է ենթարկվել և այլևս պարտավորությունը, երբ որոշակի շեմից անցնում է, կառավարությունը պարտավորված է ներկայացնել վերականգնելու ծրագիր և ավելի հաճախ նա գումարները պետք է ներդրում անի կապիտալ ծախսերի մեջ, ենթակառուցվածքների, պարբերաբար բերի ծրագիր, թե ինչպես է պատկերացնում դրա իրականացումը: Բնական է, որ ինչքան բարձրանում է շեմը, այնքան վտանագավոր է, դա չենք քննարկում, բայց նաև գիտենք, որն օրենքն ունի այդպիսի կարգավորում, որի արդյունքում, կախված արտաքին պարտքի շեմերից, կառավարությունը պարտավորություն ունի գալ ԱԺ և հաշվետու լինի պատգմավորներին, թե ինչ մեխանիզմներ, ինչ ծրագրեր ունի իրավիճակը շտկելու համար»,- պատասխանել է Թանդիլյանը՝ հավելելով, որ կա գործիքակազմ՝ վերահսկելու և չարաշահումներ թույլ չտալու:
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...