Հովհաննես Մարգարյանը` Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Հովհաննես Մարգարյանը` Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին

16:02 18.01.2019

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախաձեռնել է ստորագրահավաք սահմանադրական փոփոխությունների համար: Մի շարք հոդվածներ է առաջարկում փոփոխել, այդ թվում Երևանում, Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ուղիղ ընտրություններ կազմակերպել: Այսինքն` Սահմանադրության փոփոխությունից բխելու է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:

Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին Երևանի օրինակով: Անցկացվեցին ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետ դարձավ մեծամասնություն ստացած ավագանու խմբակցության թեկնածուն: Այժմ նախկին պատգամավորն առաջարկում է այս քաղաքներում վերադառնալ նախկին ընտրակարգին, ինչի հնարավորությունը կստեղծվի, եթե սահմանադրական փոփոխություններ կատարվեն: Իսկ արդյո՞ք Հովհաննես Մարգարյանը փոփոխությունների նախաձեռնությամբ հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին: Նա ո՛չ հերքում է, ո՛չ էլ բացառում.

«Օրինակ՝ մեր կուսակցությունն արդեն քննարկել ու որոշում է կայացրել, որ եթե սահմանադրական փոփոխություններ կատարվեն, ու ՀՀ նախագահի պաշտոնը դառնա ընտրովի, մեր կուսակցությունը չի առաջադրի իր թեկնածուին: Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին. կգա ժամանակը, մեր կուսակցությունն անպայման կքննարկի, իր որոշումը կկայացնի: Առայժմ նման քննարկում չի եղել: Ես ինձ իրավունք չեմ վերապահում կարծիք հայտնել, թե ես կմասնակցեմ, թե կուսակցությունը կմասնակցի: Նայած, թե ինչպիսին կլինի ընտրակարգը, Սահմանադրությունը կփոխվի՞, թե՞ ոչ: Բայց վստահեցնում եմ՝ եթե փոփոխությունների նախագիծն ընդունվի, նշածս բոլոր քաղաքներում արտահերթ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն»,- Shantnews-ին ասել է Հովհաննես Մարգարյանը:

Համենայնդեպս, Հովհաննես Մարգարյանն ունի ընտրություններին մասնակցելու քաղաքական հենարան: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ստեղծեց նոր՝ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, որը չի թաքցնում, որ օգնել է նաև քաղաքացիական նախաձեռնություն ձևավորելու հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

10:53 23.07.2025

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP