Հայ փրկարարները կվերապատրաստվեն եվրոպական առաջատար համալսարաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Հայ փրկարարները կվերապատրաստվեն եվրոպական առաջատար համալսարաններում

18:24 18.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Խորհրդակցությանն առցանց մասնակցել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը: Նրանք զեկուցել են հունվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:

Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է 387 զանգ, որից 34-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2866 զանգ, որից 215-ը՝ արտակարգ դեպք-պատահար:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 25971 զանգ, 214 դեպք-պատահար, որից 116-ը՝ արտակարգ բնույթի: Հ. Խանգելդյանը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում խուլ ու համր քաղաքացիների կողմից “SOS Systems” հավելվածն օգտագործելու հնարավորությունները զարգացնելու համար:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը զեկուցել է, որ շարունակվում է կրթօջախի միջազգայնացման գործընթացը: Կրթական ոլորտի համագործակցության նոր նախագծեր են մշակվում Գերմանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

12:39 19.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

BACK_TO_TOP