Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխություններին

22:47 18.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալուն:

Միջազգային չափանիշներով ընդունված է, որ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։

«Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ, որտեղ կան ղեկավարներ, բայց չկան ենթականեր:

Սա արված է տարբեր պատճառներով․ բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը ավելի բարձր է։ Սակայն սրանից բխում են նաև հավելյալ ծախսեր և, իհարկե, անարդյունավետություն, որովհետև պարզվում է, որ ղեկավարները ավելի շատ են, քան աշխատողները»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադարձավ պետական կառավարման համակարգում աշխատանքի և կադրերի որակին՝ Փաշինյանն ասաց․

«Այս իրավիճակը բերում է աշխատավարձերի անկման։ Երբ աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազում: Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձեր ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար: Նաև այս տեսակետից՝ խնդիրը գումար խնայելը և աշխատողներին կրճատելը չէ, որովհետև, եթե մենք 18 հազար աշխատող ունենք և ուզում ենք բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, դրա համար պետք է օգտագործենք հսկայական դրամագլուխ՝ նախապես իմանալով, որ մեր պետական կառավարման համակարգը չունի այդքան աշխատողի կարիք, բայց մենք միևնույն էն աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար, որոնց կարիքը մենք ունենք, այս իրավիճակում պետք է բարձրացնենք այն աշխատողների աշխատավարձերը, որոնց կարիքը մենք չունենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը սխալ է համարում պետական կառավարման համակարգին որպես աշխատատեղ նայելը:

«Ենթադրենք, պետական կառավարման համակարգում ունենք 18 հազար աշխատող և մենք ավելացնում ենք ևս 18 հազար հաստիք՝ ասելով, որ կրկնապատկել ենք աշխատատեղերը։  Դրա արդյունքում երկիրը տնտեսական և բոլոր առումներով կհայտնվի ճգնաժամի մեջ, որովհետև կառավարման համակարգը կարևորագույն կոմպոնենտ է երկրում բոլոր ոլորտներում փոփոխություն իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ պետական կառավարման համակարգում խնդիր է նաև պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը, քանի որ վերջիններս հրաժարվում են աշխատել ցածր աշխատավարձով՝ ասելով, որ մասնավոր ոլորտում շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP