Շիրակի մարզի Բասեն գյուղում բիովառելիքի արտադրությունը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզի Բասեն գյուղում բիովառելիքի արտադրությունը վերականգնվել է

12:08 23.01.2019

Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում վերականգնվել է բիովառելիքի արտադրությունը: Հիշեցնենք՝ այս գյուղում ծղոտից վառելիք ստանալու տեխնոլոգիան ներդրվել է 2016-ին: Սա հանրապետությունում այլընտրանքային վառելիքի ստացման առաջին փորձն էր: Փայտին ոչնչով չզիջող ջերմատվությամբ բիովառելիք խոտից ու ծղոտից.  2 տարի առաջ այն այլընտրանքային վառելիքի ստացման իսկական հեղափոխություն էր Հայաստանի հյուսիսի համար:

Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանն էր նախաձեռնողը. «Բասենի զարգացման հիմնադրամ» էր ստեղծել: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ սարքեր էին ձեռք բերել, արտադրություն սկսել: Պելետի արտադրամասը փորձացուցադրական էր: Փորձարկեցին,  ցուցադրեցին, բազմաթիվ սպառողներ նաև ձեռք բերեցին մինչև 2017-ը, երբ քամին վնասեց արտադրամասի տանիքը: Նման վիճակում տեսնելով արտադրամասը՝ դոնոր կազմակերպությունը  որոշում էր կայացրել սարքերը  Ախուրյան տեղափոխելու մասին, այնինչ շենքի տանիք կառուցելու համար ընդամենը 400 հազար դրամ էր անհրաժեշտ: Այդ գումարը առանց դոնորի «Բասենի զարգացման հիմնադրամը» գտել է ու սարքերն ու արտադրությունը գյուղում են պահել:

«Մեր համայնքից տարածվեց ոլորտի զարգացումը: Մեզ անհանգստացնում էր այն, որ ամբողջ աշխատանքը պետք է տեղափոխվեր մեկ այլ վայր՝ Ախուրյան, ու պատճառը ֆինանսական խնդիրն էր: Իրոք, մենք չունեինք ֆինանսներ տանիքը վերանորոգելու համար: Օգնեց մեր համագյուղացիներից մեկը՝ վարկային միջոցներ հայթայթեց, արդյունքում կարողացանք նոր տանիք կառուցել»,- SHANTNEWS.am-ի hետ զրույցում ասել է Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը:

Վերականգնումից հետո հզորություններն ավելացնելու մասին են մտածում: Էկոլոգիապես մաքուր ցանկացած հումքից կարող են բիովառելիք ստանալ: Այս տարի խոտը շատ էր՝ պելետները ծղոտի փոխարեն խոտից են ստանում:

Հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել էր այն նպատակով, որ իր գործունեությունից ստացված հասույթը օգտագործեր գյուղում համաֆինանսավորում պահանջող ծրագրեր իրականացնելու համար: Հիմա հիմնադրամը գումար չունի: Արտադրությունն ընդլայնելու համար ներդրումներ են անհրաժեշտ: Նույն դոնոր կազմակերպությունը դարձյալ բիովառելիքի՝ բրիկետների արտադրություն սկսելու ծրագրեր ունի, բայց արդեն Ախուրյանում, իսկ Բասենի նույն այդ արտադրամասում նաև համակցված կերեր են նախատեսում արտադրել:

«Հիմքը դրել ենք, ստարտը կա արդեն: Ավելի մեծ հզորության սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել: Ինչ-որ բանով կառավարությունը մեզ, եթե աջակցի, օրինակ՝ անտոկոս վարկ տրամադրի հիմնադրամին, կկարողանանք ժամում 500կգ արտադրողականության հոսքագիծ ձեռք բերել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Բասենի զարգացման հիմնադրամի» նախագահ Գուրգեն Պետրոսյանը:

Բասենը նաև Շիրակի մարզում առաջին գյուղն էր, որտեղ արևային էներգակայաններ են տեղադրվել ու դրանցով ջեռուցվող ջերմոցներ հիմնել: Այս ծրագիրը նույնպես շարունակական է, այժմ Պետրոսյան եղբայրներն իրենց ունեցած 3 կիլովատտ արևային կայանի հզորությունը մինչև 10 կիլովատտի հասցնելու ծրագրեր ունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

10:53 23.07.2025

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP