17:24 23.01.2019
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով` հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի քննիչը կասեցրել է գործը` ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով:
Խաչատրյանն ասաց, որ մինչդատական վարույթի ընթացքում վկաների հարցաքննություն է եղել, դեպքի վայրի զննություններ են կատարվել ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն և այլն:
«Կատարված բազմածավալ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ»,- հայտնեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ 2004 թվականի ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հ. Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։
Ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ։
18:06 02.07.2025
32-ամյա երիտասարդը հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Նոր Խարբերդի 20-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են ներկայացրել 32-ամյա մի երիտասարդի, որը հունիսի 12-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:54 02.07.2025
Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել Արդարադատության նախարարության գործունեությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների […] ...
17:47 02.07.2025
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...
17:41 02.07.2025
Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...
17:36 02.07.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...