Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության

18:20 23.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից:

«Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, ՓԲԸ-ն պետք է հաշվետու լինի քաղաքացիներին, և բոլոր պրոցեսներին պետք է քաղաքացիները տիրապետեն՝ ինչ է կատարվում, ոնց է, ինչ գումարներ են, այդ գումարները ինչպես են գնում և այլն»,- ասել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետը նշել է, որ ինքը տեղյակ է՝ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ին ժամանակին սպասարկել են տարբեր ընկերություններ, որոնք ծառայություներ են մատուցել հենց այդ ՓԲԸ-ի փոխարեն: Մարությանն ասել է, որ այդ պրակտիկան պետք է վերացվի:

«Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա»,- ասել է Մարությանը:

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2083829218377289/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

09:11 31.07.2025

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար: Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, […] ...

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

09:05 31.07.2025

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […] ...

ԱՄՆ-ը կհամագործակցի Պակիստանի հետ՝ նավթի պաշարները զարգացնելու համար․ Թրամփ

09:00 31.07.2025

ԱՄՆ-ը կհամագործակցի Պակիստանի հետ՝ նավթի պաշարները զարգացնելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանի հետ կնքված առևտրային համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունները կհամագործակցեն երկրի նավթային պաշարների զարգացման գործում։ «Մենք հենց նոր համաձայնագիր կնքեցինք Պակիստանի հետ, որի համաձայն Պակիստանը և Միացյալ Նահանգները կաշխատեն համատեղ՝ զարգացնելու իրենց նավթի հսկայական պաշարները։ Մենք այժմ ընտրում ենք նավթային ընկերություն, որը կղեկավարի այս գործընկերությունը։ Ո՞վ գիտի, գուցե մի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:50 31.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը

08:45 31.07.2025

Երբ և որտեղ է կայանալու ԱԱ-2026-ի խմբային փուլի վիճակահանությունը

Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ է կայանալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասում, թեև, այդ քաղաքը չի հյուրընկալի մրցաշարի որևէ հանդիպում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի «Սֆերա» դահլիճում՝ աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցում, որը կարող է տեղավորել մոտ 17,500 հանդիսատես։ Դահլիճի […] ...

Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգում

08:40 31.07.2025

Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգում

ԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...

BACK_TO_TOP