19:18 23.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը:
Ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։
«Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։ Գիտեք, որ մենք երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտրակաշառքի հետ։ Երբ մարդիկ իրենց աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։ Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ և անկախ դարձնենք տնտեսական առումով։ Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է և ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաև իրենք պետք է ինչ-որ բան անեն։ Մենք ցանկանում ենք խրախուսել մեր ժողովրդին, բայց, իհարկե, նաև ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ Այսպիսով, իմ պատասխանն է, որ մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է, և մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Գիտե՞ք, ես իրականում լրագրող եմ, գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ ես կարծում եմ նորմալ է, որ լրատվամիջոցների և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։ Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն»: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին.
«Իրականում մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք, որովհետև մենք մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ ունենալ ուղիղ հեռարձակումներ իմ ֆեյսբուքյան էջով: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ, անաչառ ընտրությունների կապին, պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։
17:14 02.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...
17:09 02.07.2025
Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...
17:05 02.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:00 02.07.2025
Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցեՏրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...