10:21 24.01.2019
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ, պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նշեմ, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018թ․ համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018թ համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018թ տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018թ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019թ դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի:
Գումարների բռնագանձման, կատարողական վարույթների հարուցման ու կարճման ոլորտում ևս ունենք ցուցանիշներին էական դինամիկա, 2018թ․ ընթացքում Ծառայութունը ընթացք է տվել 2 մլն 702 հազար 813 կատարողական վարույթի: 2017թ ցուցանիշը շուրջ 68.9%-ով գերազանցվել է: 2018թ կարճվել են նաև 1 մլն 725 հազար 919 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշը շուրջ 275.5%-ով ավելի է 2017թ ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ)»,- գրել է Զեյնալյանը:
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...