Մանկապարտեզների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Մանկապարտեզների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել

23:45 25.01.2019

Երևանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը, իսկ «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանակապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել: «Թիվ 6 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ երկու հաղթող է ճանաչվել՝ Ծովինար Սարգսյանը և Մինիոնա Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, իսկ «Օքրո Օքրոյանի անվ. թիվ 3 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ հաղթող է ճանաչվել Գայանե Երիցյանը: «Թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդը չի ներկայացել, ինչի արդյունքում մրցույթը համարվել է չկայացած: «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին էլ հայտ չի ներկայացվել:

Հունվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Ռուբեն Սիմոնյանը: «Երևանի հ. 14 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում դիմորդը չի հաղթահարել թեստային առաջադրանքը, արդյունքում հաղթող չի ճանաչվել: «Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի N 22 գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նունե Աղասյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 79 մանկապարտեզ» և «Երևանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթում դիմորդները չեն հաղթահարել թեստային առաջադրանքները և հարցազրույցի փուլը, արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել: «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Շուշանիկ Քսպոյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող են ճանաչվել Անուշ Գալստյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

Հունվարի 25-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող չի ճանաչվել:

«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Համայակ Բաբայանը, իսկ «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝  հաղթող չի ճանաչվել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

15:54 12.07.2025

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճ

15:35 12.07.2025

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճ

Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

BACK_TO_TOP