13:38 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից:
«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», – նշել է երկրի վարչապետը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:
«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները.
«Արմատական քայլեր են ձեռնարկվել զորակոչային գործընթացի թափանցիկության և արդարության բարելավման, պետություն-զինվոր-ընտանիք մշտական կապի ամրապնդման և հստակեցման ուղղությամբ: Դա դրսևորվել է նաև ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման խնդիրների բարելավման, ընդ որում՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում»:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը ՀՀ դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները:
«Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», – նշել է նախարարը:
Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը.
«Կարևորագույն առաջնահերթություն ենք դիտարկում նաև մեր նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ու բարեփոխումներն ուղղելու ենք բանակի մատակարարման և անձնակազմի կառավարման ոլորտներում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը՝ բացառելով հնարավոր կողմնակալություն ու չարաշահումներ: Պետք է շարունակենք աշխատել նաև զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Այս առումով միշտ կարևորում ենք թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պատրաստությունը, թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը»:
Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:
Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...