23:07 26.01.2019
Հունվարի 26-ին` ժամը 15:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Մինսկի փողոցում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով 2 քաղաքացի մահացել է (Մ. Հ., 1956 թ. և մոտ 25 տարեկան անձը չպարզված քաղաքացի), իսկ 2-ը՝ (Ա. Մ., 2001 թ. և Ա. Ա., մոտ 20 տարեկան) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել, այնուհետև կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տուժածների և մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...