10:56 28.01.2019
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վաշինգտոնն է իր դեմ դավադրություն կազմակերպել: CNN-ի փոխանցմամբ՝ Մադուրոն ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին մեղադրել է Սահմանադրությունը խախտելու համար և հայտարարել, որ նրանով կզբաղվի արդարադատությունը:
Իսկ Խուան Գուայդոն, ով իրեն նախագահի պաշտոնակատար էր հայտարարել անցյալ շաբաթ և միևնույն ժամանակ Ազգային ժողովի նախագահն է, նշել է, որ Վենեսուելայի ընդդիմությունը գաղտնի բանակցություններ է վարում բանակի ղեկավարության հետ, որպեսզի վերջնականապես իշխանությունից զրկի Մադուրոյին: Ի դեպ, ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Լուիս Սիլվան անցել է ընդդիմության առաջնորդի կողմը, Խուան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ և տեսաուղերձով երկրի զինված ուժերին կոչ է արել զենք չբարձրացնել ժողովրդի վրա:
Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան և Ֆրանսիան վերջնագիր էին ներկայացրել Մադուրոյին՝ կոչ անելով 8 օրվա ընթացքում ընտրություններ անցկացնել, այլապես Գուայդոն կճանաչվի նախագահ:
«Ոչ ոք մեզ չի կարող վերջնագիր ներկայացնել: Ողջ Եվրոպան խոնարհվում է Դոնալդ Թրամփի առջև: Դա շատ պարզ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Վենեսուելային»,- ասել է Մադուրոն CNN Turk-ին տված հարցազրույցում:
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...