16:17 28.01.2019
«Հայոց բանակի պատվարժա՛ն անդամներ, Պաշտպանության բանակի զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ
Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Եթե մյուս ազգերի համար սա օրացուցային հերթական օր է, ապա հայերիս համար հունվարի 28-ն ազգային արժանապատվության վերահաստատման և մեզանում ուժի, զենքի ու հաղթանակի մշակույթի վերակերտման խորհուրդ ունի։
Հայոց բանակը ծնունդ է առել Արցախյան ազատամարտի ժամանակ՝ դառնալով մեր նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումներից։ Իմ երախտիքն ու խոնարհումն եմ ցանկանում հայտնել այդ ճանապարհին իրենց նպաստը բերած բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Երջանիկ եմ համարում ինձ, որ բանակի կազմավորման և հայրենյաց ազատամարտի հնոցում իմ համեստ տեղն եմ ունեցել և իմ բաժին դիրքն եմ պահել։
Այսօր բոլորիս տոնն է, քանզի եթե խաղաղ ժամանակ բանակն ու հայրենյաց պաշտպանը զինվորն ու սպան են, ապա պատերազմի վտանգի դեպքում բոլորս բանակ ենք ու բոլորս ենք դառնում հայրենյաց պաշտպան։ Դրանում մեկ անգամ ևս համոզվեցինք 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին։
Հիրավի, փա՛ռք ու պատի՛վ բանակաշինության գործում վաստակ ունեցող, առաջնագծի ամրացման ու պահպանման գործում դեր խաղացած մեր բոլոր զինծառայողներին։ Ձեզանից յուրաքանչյուրի վաստակը չափազանց կարևոր է մեր հայրենիքի խաղաղ և լուսավոր ապագան կառուցելու գործում։
Կրկին շնորհավո՜ր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավո՜ր տոնդ, հայրենիքի՛ պաշտպան»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...