16:46 29.01.2019
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի «Թրենթ» համալսարանը ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով:
Հուշագրի շրջանակում երկու համալսարանները համագործակցելու են համատեղ ուսումնական ծրագրերի մշակման և ուսումնական մեթոդների ներդրման, ուսանողների և դասավանդող անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպելու են գիտահետազոտական ծրագրեր, սեմինարներ և համաժողովներ: Համագործակցության ընթացքում երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետները մշակելու են համատեղ վկայականներ տրամադրելուն ուղղված ակադեմիական կուրսեր:
«Հայտնի է, որ համալսարանը, այդ թվում՝ մեր ֆակուլտետը, ունի շատ լուրջ գործընկերներ Եվրոպայում, ԱՄՆ-ում: Ինչո՞վ է առանձնանում այս գործակցությունը: Հայտնի է, որ մենք ռոմանո-գերմանական իրավական համակարգի ներկայացուցիչ ենք, նկատի ունեմ հայկական իրավունքը: Իսկ անգլիականն այլ համակարգ է, գլոբալիզացիայի պայմաններում իրավական համակարգերի միջև անջրպետն է փոքրացել: Շատ դեպքերում դժվար է տարբերակել: Մեզ խիստ անհրաժեշտ էր, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեինք: Սա լավ նախադրյալ է, որ կարողանանք անգլո-ամերիկյան իրավական համակարգին ծանոթանալ ավելի մոտիկից, նաև այդ իրավունքին տիրապետող պատրաստել կադրեր, նրանք կկարողանան իրենց գիտելիքներն օգտագործել մեր իրականության մեջ»,- ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Ղազինյանը շեշտեց՝ նախատեսվում է, որ նշված քայլերի իրականացումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կդարձնի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի գիտակրթական միակ կենտրոնը:
«Պատրաստվում ենք 2020-2021 թվականներից ներդնել համատեղ վկայականներ տրամադրելուն ուղղված ակադեմիական կուրսերը»,- ասաց նա:
Նոթինգհեմի «Թրենթ» համալսարանը Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, հիմնադրվել է 1843 թվականին: Այն ունի շուրջ 26,000 ուսանող: Համալսարանը համարվում է Մեծ Բրիտանիայի 15 լավագույն համալսարաններից մեկը:
Տեղեկացնենք, որ Նոթինգհեմի Թրենթ համալսարանը, ըստ «The Times»-ի վարկանիշի և «Sunday Times Good University Guide»-ի, 2018 թվականին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն բուհ: Կրթական համակարգի հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Times Higher Education awards»-ի շրջանակում, Նոթինգհեմի «Թրենթ» համալսարանը ճանաչվել է որպես «Տարվա լավագույն համալսարան»:
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...
13:24 19.08.2025
Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետոՌուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...