Արցախի ՄԻՊ-ը միջամտել է բուժհաստատությունում պահվող կալանավորված անձի իրավունքների պաշտպանության հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

Արցախի ՄԻՊ-ը միջամտել է բուժհաստատությունում պահվող կալանավորված անձի իրավունքների պաշտպանության հարցում

17:24 29.01.2019

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում և միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային և բնական պահանջները: Փաստաբանը ներկայացրել է նաև, որ քանի որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելվել է մերձավոր ազգականների տեսակցությունը, առկա պայմաններում գրեթե անհնարին է դարձել իր պաշտպանյալի պահման հիգիենիկ պայմանների ու անձնական խնամքի ապահովումը:

Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Փաստաբանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը կալանավորի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում:
Մարդու իրավունքների պաշտպան Ա. Բեգլարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան մասնագետն այցելել է կալանավորին, հետաքրքրվել բուժսպասարկման և պահման պայմաններով: Առանձնազրույցի ընթացքում կալանավորը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գոհ է առկա պայմաններից, այնուամենայնիվ խնդրել է Պաշտպանի միջնորդությունը, որպեսզի իր առողջական վիճակով պայմանավորված, հիգիենիկ պայմաններն ու անձնական խնամքն ապահովելու համար, իր կնոջը թույլատրվի կարճ ժամանակով այցելություններ կատարելու իրեն:

Նշված խնդիրը բարձրացնելուց հետո Պաշտպանին պետական լիազոր մարմնից հայտնել են, որ այն դրական լուծում է ստացել:
Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանության իրավունքի) պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գոհունակություն է հայտնում պետական լիազոր մարմինների հետ զարգացող համագործակցության առթիվ: Պաշտպանը միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակվի և ընդունվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ԱՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ ազատությունից զրկված անձանց բուժսպասարկումը և դրան առնչվող աշխատանքները կազմակերպելու կարգը, ինչի շնորհիվ զգալիորեն կբացառվեն մարդու իրավունքների հնարավոր խախտումներն այդ բնագավառում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

19:52 24.05.2025

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

19:42 24.05.2025

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...

Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը

19:33 24.05.2025

Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը

Ստամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...

Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվել

19:22 24.05.2025

Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվել

Երեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

19:11 24.05.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու

Մայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...

Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասին

19:05 24.05.2025

Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասին

Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...

BACK_TO_TOP