10:44 30.01.2019
Գյումրիի Սևյանի պալատն ի՞նչ ծրագրով կվերականգնվի, և արդյո՞ք ներկայացված առաջարկներն իրատեսական են…
Քաղաքապետարանում հանրային լսումներ էին կազմակերպվել ստացված 2 առաջարկների շուրջ: Քաղաքապետարանը 2 տարբեր կազմակերպություններից պալատի վերականգնման առաջարկներ է ստացել: Մեկը վերաբերում է Սևյանի պալատը ֆիլհարմոնիայի կենտրոնի վերածելուն: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնը: Այս առաջարկը վերջինս ներկայացրել է 4 տարի առաջ՝ 2015-ին, սակայն մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկվել: «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Նելլա Մովսիսյանը նշել է, որ պատճառն այն է, որ 2015-ին պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանը Սևյանի պալատի շենքը ներկայացրել է այլ կազմակերպության՝ Ռուսաստանում գործող «Արաքս» հիմնադրամին: Ըստ այդմ էլ պրոդյուսերական կենտրոնը ոչինչ չի ձեռնարկել:
«Մենք նախատեսում ենք Սևյանի պալատի տարածքում բեմադրել «Արշակ Երկրորդ» օպերան, սրանով իսկ կոչ հղել աշխարհի բոլոր արվեստագետներին և մեկնարկել Սևյանի պալատի վերականգնման ծրագիրը: Արդիական է նաև հովանավորների հարցը: 2015-ին ֆինանսավորելու ցանկություն էին հայտնել գործարարներ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը»,- նշել է Նելլա Մովսիսյանը:
Եթե իր ծրագիրը հավանության արժանանա, ապա ֆինանսավորման համար նորից է դիմելու գործարարներին:
Իսկ «Բալետ 2021» հիմնադրամն 2018-ի ապրիլին է Գյումրիի քաղաքապետարանին առաջարկել Սևյանի պալատը մշակութային փորձարարական կենտրոն դարձնել: ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:
«Ստեղծելու ենք մշակութային փորձարարական կենտրոն, որտեղ լինելու է դասական պարերի դպրոց՝ չմոռանալով, իհարկե, ազգայինը: Մենք ստեղծելու ենք նաև խորեոգրաֆների դպրոց»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Քաղաքապետարանը ծրագրերի մանրամասները լսել է և հնգօրյա ժամկետում սպասելու է դրանց վերաբերյալ հանրային քննարկման մասնակիցների առաջարկներին, որից հետո հավանության արժանացած ծրագիրը կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշենք, որ Գյումրիի Սևյանի պալատը պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում է, այստեղ է գտնվում Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանկարը:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...