19:38 30.01.2019
Այն, ինչ մատուցվում է ուսանողներին ու աշակերտներին դպրոցներում ու բուհերում ոչ թե գիտելիքի, այլ ընդամենը ինֆորմացիայի փոխանցում է։
Այս կարծիքն է այսօր հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր հանդիպել է գյումրեցի ուսանողների հետ:
Ըստ փորձագետի՝ ուսուցիչներն ու դասախոսներն ընդամենը փոխանցում են դասագրքային նյութը, ինչը ոչ թե գիտելիք է, այլ ինֆորմացիա:
«Այն, ինչ կատարվում է մեր մոտ, ոչ պրոֆեսիոնալ է: Մենք վերցնում ենք դասագրքի նյութը և փոստատարի նման առաքում ենք այդ նյութը երեխաներին: Այսօր ուսուցիչներն ու դասախոսներն ավելի շատ աշխատում են որպես ինֆորմացիայի առաքիչներ, բայց 21-րդ դարում արդյո՞ք պետք են ինֆորմացիայի առաքիչներ: Ինֆորմացիայի առաքիչները պետք էին այն ժամանակ, երբ կար գիտելիքի ու ինֆորմացիայի դեֆիցիտ»,- ասել է Սերոբ Խաչատրյանը:
Սա, ըստ փորձագետի, տանում է դեպի նրան, որ պակասում է աշակերտների ու ուսանողների ուշադրությունը դեպի կրթությունը: Նա դասախոսների և ուսուցիչների աշխատանքը համարում է անիմաստ գործ: Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ ժամանակները փոխվել են, կրթության պահանջները՝ նույնպես:
«Հիմնական փոփոխություններից մեկը, որ մենք պետք է անենք կրթության ոլորտում՝ այն է, որ կրթության մարդիկ պետք է նստեն ու մտածեն, թե ինչ անենք, որ կարողանանք ուսանողի ուշադրությունը գրավենք դեպի կրթությունը: Այլապես ուսանողը նստած է դասի, բայց նրա ուշքն ու միտքը այլ տեղում է: Իսկ դասախոսները մտածում են, որ իրենք պրոֆեսորներ են, և այսօրվա ուսանողը 100 տարի առաջվա ուսանողն է, որը պետք է վազի պրոֆեսորի հետևից, որովհետև նա ամենախելոքն է աշխարհում»,- նշել է Սերոբ Խաչատրյանը:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...