19:44 30.01.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակած տվյալների համաձայն` գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանի երկրներում ունի աճման միտում: Եվրոպական տարածաշրջանի 23 երկրում արձանագրվել է գրիպի լայն, 8 երկրում՝ տարածաշրջանային, իսկ 5 երկրում՝ տեղային տարածվածություն: Շրջանառող վիրուսներից գերակայում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակին, ապա այստեղ ևս դիտվում է սուր շնչառական վարակների աշխարհագրական տարածվածություն՝ աճման միտումով: Հիվանդության դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է 3-6 և 7-14 տարեկան երեխաների շրջանում: Համաճարակային շեմից հիվանդացության համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել 23 սուբյեկտում, իսկ 7 քաղաքում արձանագրվել են հիվանդացության բարձր ցուցանիշներ՝ առանց համաճարակային շեմի գերազանցման:
Վրացի գործընկերների հետ աշխատանքային կարգով քննարկումներից պարզ է դառնում, որ Վրաստանում դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում:
Իրավիճակի կայունացում՝ նվազման միտումով դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին են փաստում օրական իրականացվող մշտադիտարկման տվյալները:
Այսպես՝ հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ, նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն՝ նվազում 1․3 անգամ: Արձանագրվել է շտապ օգնության 88 կանչ, նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի (92․8%-ը երեխաներ են)՝ նախորդ շաբաթվա 711-ի փոխարեն: Այսօրվա դրությամբ դուրս է գրվել 201 պացիենտ:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 30-ին սուր շնչառական գանգատներով 206 երեխա է հայտնաբերվել (Երևան՝ 96, մարզեր՝ 110): Բոլոր երեխաներն ուղարկվել են տուն:
Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում և հիշեցնում է կանոնները, որոնց անհրաժեշտ է հետևել.
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...