19:58 30.01.2019
Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Սուրբ Նահատակաց Ֆերահյան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանների վրա փակցվել են թուրքական 10-ից ավելի դրոշներ: Ոստիկանությունը սա բնութագրել է որպես «Ատելության հիմքով հանցագործություն»: Եղածը դատապարտել են նաև ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը և ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Առավոտյան` ժամը 4։00-ի սահմաններում, դիմակավորված կասկածյալը բարձրացել է հայկական դպրոցի աստիճաններով, հետո դարպասի, բազրիքների վրա կախել թուրքական դրոշներ: Գործողությունները տեսանկարահանվել են տարածքը հսկող տեսախցիկներով:
«Սա շատ լուրջ հանցագործություն է, որին պետք է իսկապես լուրջ մոտեցում ցուցաբերենք: Վստահեցնում ենք, որ հայկական համայնքը ապահով և խաղաղ պայմաններ կունենա: Կանենք ամեն բան, որ մեղավորն արդարադատության առջև կանգնի»,- խոստացել է քաղաքի ոստիկանապետը։
Իրավիճակից խիստ վրդովվել է տեղի հայ համայնքը: Լռել չեն պատրաստվում, կարծում են՝ սադրիչ գործողություններին արժանի պատասխան պիտի տրվի: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և անհանդուրժողականություն խթանող ցանկացած գործողություն:
«Նման վարքագիծը պայմանավորված է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությամբ և Թուրքիայի կողմից դրա շարունակական մերժմամբ: Սա նաև ծառայում է որպես հիշեցում, թե ինչու է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված արդարության համար պայքարը մնում մեր առաջնահերթությունների առաջնագծում»,- նշվում է կառույցի հայտարարության մեջ։
Մտահոգություն կա նաև ծնողների շրջանում։ Նրանց մի մասն այսօր հրաժարվել է երեխաներին ուղարկել դպրոց։ Նրանցից մեկն այս արարքը բնորոշել է այսպես․
«Նույնն է, թե հրեական կառույցի վրա կախեին նացիզմի սիմվոլներ»։
ՀՀ Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը հույս է հայտնել, որ միջադեպն ամբողջությամբ կբացահայտվի, իսկ նման դեպքերի կրկնությունը կբացառվի: Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն էլ հայտարարության մեջ կարևորել է այս ու նման այլ հարցերում հայերի համախմբվածությունը:
Հայկական վարժարանների վրա թուրքական դրոշներով հարձակումը կոշտ քննադատության են ենթարկել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը։ Նրանք ընդգծել են պատմական իրողությունների փաստը:
«Հարավային Կալիֆոռնիայի մասնավոր հայկական դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով: Այս դպրոցներում սովորում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածերի սերունդները: Ես աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը»,- նշվում է նրանց հայտարարության մեջ։
Թեման ակտիվորեն լուսաբանում են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները: Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ուժեղացրել հսկողությունն այս դպրոցների նկատմամբ:
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...