Իրականությանը չեն համապատասխանում հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին․ ՊԵԿ-ի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Իրականությանը չեն համապատասխանում հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին․ ՊԵԿ-ի պարզաբանումը

21:38 30.01.2019

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժվածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել:  Ավելին՝ ՊԵԿ-ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ-ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ

22:42 24.05.2025

Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ

Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...

BACK_TO_TOP