Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն․ Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն․ Լենա Նազարյան

22:53 30.01.2019

 

Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից`
Ցանկը կազմեց՝ Eduard Avetisyan-ը:
1. Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170մլն դրամ։
2. ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի շուրջ 35մլն դրամ։ Կկրճատվեն նաև բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնց արդյունքում գալիք խնայողությունները դեռևս հաշվարկվում են։
3. Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. վարչապետ։
4. Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը վտանգավոր ապատեղեկատվություն էր տարածում։
5. Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով։
6. Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին։
7. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան։
8. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան։
9. Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել։
10. Եվրամիությունը դրական է վերաբերում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։
11. Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին։
12. 2018-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները 50 %-ով աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
13. Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը. վաչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի։
14. Կապիտալ ներդրումները Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել են։
15. Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում։
16. Անգելա Մերկելը փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
17. Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

BACK_TO_TOP