Չինաստանը մտահոգություն է հայտնել ՌԴ-ԱՄՆ պայմանագրի չեղարկման կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Չինաստանը մտահոգություն է հայտնել ՌԴ-ԱՄՆ պայմանագրի չեղարկման կապակցությամբ

18:54 02.02.2019

Չինաստանը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների քանակի կրճատման մասին» պայմանագրի կասեցմանը: Պաշտոնական Պեկինը կողմերին կոչ է արել երկխոսության միջոցով վերացնել հակասությունները։ Այս մասին նշվում է երկրի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգների՝ պայմանագրից միակողմանի դուրս գալը կարող է իր հետ բերել մի շարք բացասական հետևանքներ։ Չինաստանը ուշադրությամբ կհետևի իրադրության հետագա զարգացմանը»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Սակայն հետաքրքիր է, որ Չինաստանը նույնպես իր դերն է խաղացել այս պայմանագրի՝ բարոյապես մաշվելու գործում։ Ի սկզբանե պայմանագրով ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը պարտավորվել են վերջ տալ սպառազինությունների մրցավազին ու կրճատել դրանց քանակը։ Սակայն հետագայում, երբ Չինաստանը զարգացավ այնքան, որ կարողացավ սեփական նմանատիպ սպառազինություն ստեղծել, այս պայմանագրի կետերը այդ պետության վրա չտարածվեցին:

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրման, պայմանագրի՝ վտանգի տակ հայտնվելուց հետո քննարկվում էր տարբերակ, ըստ որի՝ պետք է մյուս պետություններին նույնպես ներառել պայմանագրում, ինչի Չինաստանը դեմ էր արտահայտվել՝ պնդելով, որ դեռ պետք է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կատարեն իրենց պարտավորությունները և միայն դրանից հետո կարելի է մտածել մյուս պետությունների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP