Բոլոնիայի գործընթացը մի շարք ֆունդամենտալ առարկաների ժամաքանակները ջախջախեց. Դիլբարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Բոլոնիայի գործընթացը մի շարք ֆունդամենտալ առարկաների ժամաքանակները ջախջախեց. Դիլբարյան

01:00 05.02.2019

20 բալանոց համակարգն արդյո՞ք փոխեց մեր կրթական համակարգը: Այս թեմային անդրադարձավ ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում:

«Խնդիրն այն չէ, որ ինչքան սանդղակը մանրակրկիտ է, դու այնքան ավելի լավ կարող ես գնահատել ուսանողին: Ճիշտ հակառակը՝ այդ դեպքում մեծանում է անորոշությունների դաշտը: Այսինքն` դա դարձյալ այն ձևն էր, որի մեջ մենք չկարողացանք բովանդակություն դնել: Բացի այդ, Բոլոնիայի գործընթացն այնպիսի ֆունդամենտալ առարկաների ժամաքանակները ջախջախեց, որ դրա պատճառով հիմնարար գիտակարգերը, ինչպիսիք են գրաբարագիտությունն ու լեզվի պատմությունը, այսօր բակալավրիատում ուղիղ կեսն ենք անցնում այն ժամաքանակի, ինչ անցել ենք 5 տարվա Բոլոնիայից դուրս գտնվելու ժամանակամիջոցում»,- ասաց Դիլբարյանը:

Նա նշեց, որ գուցե միջազգային չափորոշիչներին մոտեցանք, բայց դրա փոխարեն շատ բան կորսվեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

BACK_TO_TOP