Մի´ ակնկալեք արագ առաջընթաց. Կարասինը` Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+37.09 oC

Մի´ ակնկալեք արագ առաջընթաց. Կարասինը` Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

17:49 04.02.2019

Ռուսական կողմը պատրաստ է լուրջ տեխնիկական և նյութատեխնիկական աշխատանքներ իրականացնել «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» վրաց-ռուսական համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում:

Խոսքը վերաբերում է միջանցքներին, որոնք ըստ 2011 թ. վրաց-ռուսական պայմանագրի` պետք է անցնեն Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներով` Աբխազիայով և Հարավային Օսիայով (Ցխինվալի տարածաշրջան): Մասնավորապես, նախագծի շրջանակներում, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումից հետո  առավել հավանական ուղին անցնելու է Հարավային Օսիայով:

Կարասինը կոչ է արել «չքաղաքականացնել գործընթացը»և  սպասել Ժնևում փորձագետների հանդիպմանը:

«Նախ` պետք է կարգավորել մոնիթորինգի մեխանիզմը: Ժնևում կայացած հանդիպումից հետո Զուրաբ Աբաշիձեն և ես պայմանավորվեցինք փորձագետների հանդիպումից հետո` փետրվարի վերջին, կրկին հանդիպել` ևս մեկ անգամ քննարկելու հնարավոր գործընթացները: Կանդրադառնանք նաև դժվարություններին: Մի´ ակնկալեք արագ առաջընթաց: Առաջիկայում մեզ սպասում են լուրջ տեխնիկական և նյութատեխնիկական աշխատանքներ: Այն կպահանջի ժամանակ ու հաստատակամություն: Ռուսական կողմը նման աշխատանքի պատրաստ է»,- ասել է Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով` փետրվարի 6-ին Ժնևում տեղի կունենա Ռուսաստանի և Վրաստանի միջգերատեսչական պատվիրակությունների հանդիպումը՝ բեռների մաքսային մոնիթորինգի թեմայով, որին կմասնակցեն նաև շվեյցարական ընկերության ներկայացուցիչները:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերով` Շվեյցարիայում կայացած հանդիպմանը համապատասխան կողմերի միջև «կձևավորվի հետագա ռազմավարություն»:

Շվեյցարական SGS ընկերությունը (Socit Gnrale de Surveillance, SA) պետք է ապահովի «մաքսային վարչարարությունն ու ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքները», որոնք նախատեսված են  2011թ. Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայանգրով:

Ներկայումս Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80% -ը իրականացվում է Վերին Լարսի անցակետով: Բարդ եղանակային պայմանների պատճառով վրացական ռազմավիրական ճանապարհը հաճախ փակ է, ինչի հետևանքով հայկական բեռնատարների վարորդները օրեր շարունակ վրաց-ռուսական սահմանին սպասում են եղանակի պարզեցմանը:

Այսօրվա դրությամբ փորձագետները քննարկում են Լարսից բացի, վեց այլընտրանքային տարբերակներ` օդային, ծովային (Փոթի նավահանգիստի միջոցով) և ցամաքային (Հարավային Օսիայով, Ավարո-Կախեթիայի ճանապարհը` Դաղստանի տարանցմամբ և Վերին Լարսը) ինչպես նաև երկաթուղային հաղորդակցություն`Աբխազիայի տարանցմամբ Զուգդիդի-Սոչի երթուղով:

Փորձագետների կարծիքով, տնտեսական տեսանկյունից, Հայաստանի համար առավել ընդունելի մայրուղին Հյուսիսային և Հարավային Օսիաներով անցնող Նար-Գորի երթուղին է: Այն թեև 80 կիլոմետր երկար է Լարսից, սակայն առավել նախընտրելի է` հարմարավետ է կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

15:19 01.08.2025

Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP