23:46 05.02.2019
Չինական Նոր տարին կամ Չուն ցզեն՝ գարնան տոնը, սկսվել է այսօր՝ փետրվարի 5 ին: Արևելյան օրացույցով այժմ 4717 թվականն է:
Չինաստանում և բազմաթիվ արևելյան երկրներում այս տոնը ամենաերկարատևն ու ամենագլխավորն է: Ի տարբերություն արևմտյան Նոր տարվա՝ Արևելքում այն շարժական տոն է, սկսվում է ձմեռային գիշերահավասարից հետո՝ դեկտեմբերի 22-ին հաջորդող երկրորդ լիալուսնի ժամանակ: Այս տարի այն սկսվել է Պեկինի ժամանակով 5։03-ին, կտևի մինչև հունվարի 24-ը: Արևելքում Նոր տարին նշում են 15 օր, սակայն պաշտոնապես հանգստյան օրեր կլինեն փետրվարի 4-10-ը:
Արևելյան օրացույցով 4717 թվականի խորհրդանիշը խոզն է, տարերքը՝ հողը, գույնը՝ դեղինը, այսինքն՝ սկսվել է դեղին հողե խոզի տարին:
Այդպիսի համընկնում լինում է 60 տարին մեկ անգամ: Խոզի հատուկ բարեհաճությանը կարող են արժանանալ հողագործները: Տարին բարենպաստ է ամուսնացողների համար և նրանց համար, ովքեր մտադիր են ամրացնել հարաբերություններն ընտանիքում:
Արևելքում ընդունված է առաջինը շնորհավորել ծնողներին: Ծնողները երեխաներին նվիրում են գումարով լի կարմիր ծրարներ: Լավ կլինի, որ թղթադրամների քանակը 8 լինի՝ դա անվերջության խորհրդանիշն է մաթեմատիկայում: Ամանորի երկրորդ օրվանից սկսած՝ այցելում են հարազատներին ու մերձավորներին՝ ճիշտ մեզ նման: Հասկանալի է, որ դա մեկ օրում հնարավոր չէ ավարտել, այդ պատճառով էլ տոները տևում են մի քանի օր:
Նոր տարվա գալուստը նշելուց հետո ոչ ոք չի քնում, քանի որ կարող է բաց թողնել իր հաջողությունն ու երջանկությունը: Տոնը նշում են հրավառությամբ և ճայթուկներով:
Չինաստանում հյուր գնալիս երկու մանդարին են տանում, և հյուրընկալները ևս նրանց երկու մանդարին են տալիս: Մանդարինը համարվում է ֆինասնական բարեկեցության խորհրդանիշ:
Խուսափում են այնպիսի նվերներից, որոնք 4 թիվն են պարունակում, դա ասոցացվում է մահվան հետ:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...