20:45 05.02.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: 4 ժամ տևած քննարկումից հետո վճիռ է հրավարակվել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
« 1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն:
2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում:
3. Դիմել ՀՀ Դատախազություն`
– Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:
4. Դիմել ՀՀ Վարչապետին` խնդրելով հանձնարարել հետևյալ գերատեսչություններին`
ա) ՀՀ բնապահպանության նախարարությանը.
* չկատարել ջրերի բաշխում, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին /«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդ., 2-րդ մաս /:
* Դասակարգել Արարատյան դաշտի խորքային ջրերն ըստ օգտագործվող գործառույթի և կարգավիճակի /ՀՀ Ջրային օրենսգիրք, 10-րդ հոդ., 4-րդ մաս/
* Մշակել Արարատյան հարթավայրում շրջանառու կամ կրկնակի ջրօգտագործման համակարգի անցման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց (ըստ տարիների սկսելով խոշոր ջրօգտագործողներից (300լ/վրկ և ավել ջրօգտագործում): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 31-ի թիվ 216 որոշումը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, չեղյալ համարել թույլտվություն ունեցող, սակայն դեռևս չհորատված խորքային հորերի հորատման թույլտվությունները:
* Կոնսերվացնել կամ լիկվիդացնել առկա տիրազուրկ հորերը:
* Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի քանակները՝ դրանք համապատասխանեցնելով փաստացի ձկան քանակության նորմատիվ պահանջներին:
* Մշակել և ներդնել ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ:
բ) ՀՀ ազգային անվտանգության խորհրդին առաջարկել.
* Քննության առարկա դարձնել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի մակարդակի նվազման ազդեցությունը՝
– անապատացման և դրանից բխող ռիսկերը,
– Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ռիսկերը,
– պարենային անվտանգության ռիսկերը:
գ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեին.
* Մշակել Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերով ոռոգման համակարգը մակերևութային ջրերով փոխարինելու միջոցառումների ծրագիր և այն դնել կիրարկման մեջ:
* ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ մշակել ձկնաբուծական տնտեսությունների կողմից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հայեցակարգ, այն դնել կիրարկման մեջ, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը կնվազի մոտ 2000լ/վրկ ծավալով, իսկ ոչ ոռոգման սեզոնին` կրկնակի անգամ:
* Համակարգի ինքնաշատրվանող խորքային հորերը բերել փականային ռեժիմի՝ չափագրելով և կապարակնքելով դրանք:
* Տեխնիկական վատ վիճակում գտնվող հորերը փականային ռեժիմի բերվելու անհնարինության դեպքում պարտադրել շահագործողներին հորերը կոնսերվացնել իրենց հաշվին:
* ՋՕԸ-երին տալ սահմանված կարգով ջրառի հաշվառում իրականացնելու և հաշվետվողականության պահանջների պարտադիր կատարման հանձնարարականներ:
* Հստակեցնել ոռոգման նպատակով ջրառի նորմատիվ պահանջները։
դ) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը.
* ՀՀ Արարատի մարզի 141 ինքնաշատրվանող հոր օգտագործող 13 գյուղական համայնքների կարիքների համար մշակել կենտրոնացված ջրամատարարարման համակարգ:
* Կարիքների գնահատումից և ցանցի ստեղծումից հետո համայնքների բյուջեի հաշվին կոնսերվացնել կամ լիկվիդացնել ավելորդ (չշահագործվող) հորերը:
ե) ՀՀ կառավարության Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին
* ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել համալիր վերահսկողություն` Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող, ձկնային տնտեսություններում, ջրօգտագործող ընկերություններում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում:
* Վերահսկողության արդյունքների վերլուծություններից հետո մշակել ոլորտում առկա խնդիրների բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկի տեսքով դրանք ուղղել ըստ պատկան մարմինների։
զ) Ջրային կոմիտեին, անհրաժեշտության դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին.
* Ջրօգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերը սահմանված կարգով բերել փականային ռեժիմի:
* Ապահովել ջրառի ծավալների հաշվառումը, խմելու-քաղցրահամ ջուրն օգտագործել բացառապես այդ նպատակով:
* Բացառել կոյուղաջրերի արտահոսքը գյուղատնտեսական հողեր:
* Մշակել ջրակորուստների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, օրենքով սահմանված կարգով այն համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և իրականացնել ծրագիրը:
է) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին.
* վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված ջրի մատակարարման սակագները», – ասված է վճռում:
Հանրային բնապահպանական դատավարության որոշման մեջ նաև ասվում է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատավարության բոլոր փաստաթղթերը, ներառյալ վճռի ամբողջական տեքստը հասանելի կլինեն www.ecolur.org կայքում՝ 10-օրյա ժամկետում:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...