17:12 06.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած այցի առիթով Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջը հրապարակել է Հայաստանի մասին 7 ուշագրավ փաստ:
Դաշնային կանցլերին Հայաստանի վարչապետի այցը Կովկասյան երկրին մոտիկից հետևելու առիթ է, ասվում է հրապարակման մեջ, ապա նշվում.
Ահա Հայաստանի մասին 7 տեղեկություններ, որոնց մասին վստահաբար դուք չգիտեք.
1) Հայկական Արենի գյուղում է գտնվում աշխարհի ամենահայտնի հնամյա՝ 6000 տարեկան գինու գործարանը: Այնտեղ օգտագործվող խաղողի տեսակը համարվում է խաղողի նախահայր «Pinot Noir»-ը:
2) Հենց նույն գյուղում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը: Այն 5500 տարեկան է, շատ լավ պահպանվել է ոչխարի կաշվից պատրաստված պաշտպանիչ շերտի շնորհիվ:
3) Հայաստանը Բրանդենբուրգ քաղաքի մեծության է և ունի 2.9 մլն բնակչություն, նույնքան, որքան Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասը:
4) Հայաստանի մայրաքաղաք Երևանը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը, հետևաբար պատկանում է աշխարհի հնագույն քաղաքների շարքին: Քանի որ շինությունների մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆ քարով, այն ճանաչվել է որպես վարդագույն քաղաք:
5) Կովկասի ամենամեծ լիճը գտնվում է Հայաստանում և կոչվում է Սևան: Այն զբաղեցնում է 1200 ք/մ տարածք, ինչը 1.3 անգամ մեծ է Բեռլինից:
6) Հայկական լավաշ հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է ընդգրկված:
7) Շախմատը 2011թ. ընդգրկվել է դպրոցներում՝ որպես պարտադիր ուսուցման առարկա, և դա պատահական չէ. աշխարհում ամենամեծ թվով շախմատի չեմպիոններ ունի Հայաստանը:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...