Գյումրիում նախկին զորամասի 21 հեկտար տարածքը կվերածվի հանգստի ու ժամանցի գոտու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Գյումրիում նախկին զորամասի 21 հեկտար տարածքը կվերածվի հանգստի ու ժամանցի գոտու

23:08 06.02.2019

Քաղաքի ծայրամասային թաղամասի տարածքը նախկինում հատուկ պահպանվող գոտի էր, տեղակայված էր հայտնի «Ուռի գունդ» զորամասը, որը զբաղեցնում է 21 հեկտար տարածք։ Մոտ 10-ը տարի առաջ զորամասի նախկին տարածքը կառավարության որոշմամբ հանձնվել է համայնքին, բայց որևէ նպատակի այն չի ծառայել: Տարածքի հանդեպ հետաքրքրությունը վերջին ամիսներին ակտիվացել է:

21 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող էլի ընկերությւոններ կան: Նրանցից «Ա և Վ ընկերներ» կազմակերպությունը նախատեսում է այս հատվածը վերածել հանգստի գոտու, որտեղ կկառուցվեն լճակներ ու կհիմնվեն պտղատու այգիներ։

Իսկ մյուս` Բելգիական «Նայկեռ» ընկերությունը առաջիկա 5 տարիների ընթացքում ցանկություն ունի տեղում կառուցել ռեստորանային ժամանակակից համալիր։

«Մենք ուսումնասիրեցինք և հասկացանք,որ Գյումրին շատ արագ աճող համայնք է, զբոսաշրջիկների հաճախելիությունը բարձր է, մենք էլ մեր կողմից կկարողանանք զբոսաշրջիկների հոսքն ավելացնել»,- պարզաբանել է բելգիական «Նայկեռ» ընկերության ներկայացուցիչ Արթուր Պապիկյանը:

Նախագծի հեղինակները նույնանուն տուրիստական կազմակերպություն էլ ունեն, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ համագործակցում են եվրոպական հայտնի զբոսաշրջային կառույցների հետ։ Նախատեսում են մեկ միլիոն եվրոյի ներդրում, իսկ բիզնես ծրագրում առաջնային է դիտարկվում աշխատատեղերի ստեղծումը:

«Երեք տարվա կտրվածքով նախատեսվում է Գյումրիում ստեղծել մոտ 90 աշխատատեղ, իսկ հետագայում ծավալների ընդլայնմանը զուգահեռ  կունենանք 150 աշխատատեղ»,- ասել է Արթուր Պապիկյանը:

Սրանք վարձակալության հիմունքներով հետաքրքրություններն էին, իսկ անվարձահատույց օգտագործման համար դիմել էր Հայ Առաքելական եկեղեցին: Շիրակի թեմը ցանկանում է առայժմ նմանը չունեցող վերականգնողական կենտրոն հիմնել, որտեղ ոչ միայն բժշկական, այլև հոգևոր բուժում կստանան թմրամոլներն ու ալկոհոլիզմով տառապողները։ Նախագծերից թե որը հավանության կարժանանա, կորոշվի առաջիկա ավագանու նիստի ընթացքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

BACK_TO_TOP