14:12 07.02.2019
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում դպրոցի տնօրենի ընտրություններն անցել են ոչ հարթ պայմաններում: Խնդիրն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի նախկին անդամները մարզպետի որոշմամբ զրկվել են խորհրդի կազմում ընդգրկված լինելու, հետևաբար` տնօրենի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, ինչի պատճառով նրանք որոշել էին բոյկոտել ընտրությունը: Դպրոցի փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանի գլխավորությամբ նրանք փակել են դպրոցի մուտքը՝ արգելելով թեկնածուներին մտնել շենք:
Իսկ տնօրենի պաշտոնում առաջադրված 7 թեկնածուներից որևէ մեկը Մայիսյան գյուղից չի եղել: Անկախ ստեղծված իրավիճակից`ընտրությունը կայացել է, և տնօրեն է ընտրվել Արա Սարուխանյանը: Բայց ուսուցիչները պատրաստվում են շարունակել իրենց բոյկոտը: Ինչպես տեղեկացրել է Ամատունի Կիրակոսյանը, նրանք հայց են պատրաստել, և տնօրենի ընտրության ընթացքն ու արդյունքը վիճարկելու են դատարանում:
Իրադարձություններին ներկա է գտնվել Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը, որը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց.
«Ներկա եմ եղել, սկզբում մեր գյուղացին ինքն էր ուզում առաջադրվել, բայց լիցենզիա չուներ, ուզում էր հետաձգեր, բոյկոտում էին, ոստիկանությունից եկան, բանակցեցին, դռները բացվեցին, և ընտրությունը կայացավ: Նրան հնարավորություն տրվել է, բայց ինքը պետք է լիցենզիա ունենար, ինչը չի ունեցել, ուզում էր հետաձգվեր, լիցենզիա հաներ, նոր ընտրություն կայանար, իր բողոքը դրանում էր»,- նշեց համայնքի ղեկավարը::
Իսկ դպրոցի նախկին տնօրեն, տնօրենի պաշտոնակատար Իշխան Պետրոսյանը նշեց.
«Կայացել է ընտրությունը, մանկավարժական կոլեկտիվը լիազորություններ չունի, կառավարման խորհուրդն է անցկացնում մրցույթը, դպրոցում կա կառավարման խորհուրդ, որի վրա դրված են լիազորությունները, ով է ասել, որ դեմ են եղել, մրցույթը կայացել է, քվորում եղել է, ընտրվել է տնօրեն»:
Նա կարծում է, որ տեղի ունեցածը փոքր միջադեպ էր, իսկ ընտրությունը կայացել է օրենքի սահմաններում, նրա վստահեցմամբ` որևէ խախտում տեղի չի ունեցել: Իսկ թե ինչն է եղել Ամատունի Կիրակոսյանին և մյուս խորհրդի անդամին լիազորություններից զրկելու պատճառը, տնօրենն ասաց.
«Խորհուրդը կազմված է 8 հոգուց, բողոքարկվել է, որ մանկավարժները 3 տարի առաջ՝ 2016թ-ին թեկնածություն են առաջադրել կառավարման խորհրդում բաց քվեարկությամբ, բայց օրենքը պահանջում է փակ քվեարկություն, խորհրդի 2 անդամները 3 տարի մասնակցել են նիստերին օրինական ձևով, նամակ են գրել մարզպետին, մարզպետն էլ, ելնելով օրենքից, 2 մանկավարժների մասնակցությունը համարել է անօրինական և թույլ չի տվել մասնակցել: Մասնակցել է 6 հոգի` սահմանված կարգով, խորհուրդն էլ իր նիստն արել է, թեկնածուներից ամենաբարձր միավորը հավաքել է Արա Սարուխանյանը»:
Նա վստահեցրեց, որ դպրոցում իրավիճակը հանգիստ է, նորմալ դասապրոցես է ընթանում:
11:00 19.08.2025
Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...
10:51 19.08.2025
DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջԵվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...
10:40 19.08.2025
WP: Զելենսկին Սպիտակ տանը 4.5 րոպեում 11 անգամ շնորհակալությունէ հայտնել ԹրամփինՕգոստոսի 18-ին Սպիտակ տանը հանդիպումներիման ժամանակ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չորսուկես րոպեում մոտ 11 անգամ։ Նման հաշվարկներ օգոստոսի 18-ին հրապարակել է The Washington Post-ը։ Իր գնահատականում Զելենսկին հստակ ցույց է տվել, որ ««հարմարվել է Թրամփին» Սպիտակ տուն կատարած իր նախորդ այցից հետո վեց ամսվա ընթացքում»։ Ընթացիկ հանդիպումների ժամանակ Զելենսկին «հետևել […] ...
10:30 19.08.2025
Մակրոն. ԵՄ-ն և ԱՄՆ-ը մոտ ապագայում սպասում են Պուտինի և Զելենսկիի միջև շփումներինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին ասել է, որ եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն առաջիկա օրերին և շաբաթներին կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև ուղիղ հանդիպումներ։ «Մեր առաջին հանդիպումից հետո նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և որոշվել է, որ նախ փորձ կարվի Զելենսկիի և […] ...
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...