00:33 08.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 7-ին ծանոթացել է մարզպետարանի աշխատակազմի հետ, հետո հանդիպել լրագրողներին: Նորանշանակ մարզպետը առանձնացրել է Շիրակի մարզի հիմնախնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման ուղղությամբ ոլորտային քննարկումներ են լինելու: Իսկ առաջին փոփոխություններից, որ լինելու է ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարման ամբողջ համակարգում, դա օպտիմալացումն է:
Շիրակի նախկին մարզպետներից մեկի նախաձեռնությունն էր՝ մարզպետարանի երկրորդ հարկի միջանցքում փակցնել բոլոր նախկին մարզպետների լուսանկարները: Այդ շարքը մեկով ավելացել է: Նախկին մարզպետ, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի լուսանկարն արդեն փակցված է: Նա իններորդն էր:
Շիրակի մարզպետարանի աշխատալազմն այսօր դիմավորեց 10-րդ մարզպետին: Տիգրան Պետրոսյանը աշխատանքային առաջին օրն սկսել էր շրջայցով: Աշխատակիցների հետ ծանոթանալուց հետո միայն լրագրողներին ներկայացրեց մարզի առաջնահերթ խնդիրները, որոնք նորություն չեն բոլորի համար, բայց նոր մոտեցումներ են պետք: Շիրակի մարզի առաջնային խնդիրները անօթևանությունն ու աղքատությունն են: Իսկ լուծման ուղիներից ամենակարևորը ներդրումների ներգրավումն է: Տիգրան Պետրոսյանը նշեց՝ առաջին հերթին ոչ թե նոր ներդրումների մասին է պետք մտածել, այլ արդեն աշխատող ներդրողներին աջակցել:
«Այն մարդիկ, որոնք այսօր Շիրակի մարզում աշխատում են, աշխատատեղեր են ստեղծում, ընդլայնվելու հեռանկարներ ունեն, այս մարդկանց առաջին հերթին պետք է աջակցենք: Եթե իրենց մատից փուշ չենք հանում, ուրեմն ուրիշ ոչ մի ֆոնի մասին խոսել իմաստ չունի: Եթե ուզում ենք փոփոխություններ, պիտի փոփոխվենք բոլորով»,- նշել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Առաջնային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար ոլորտային քննարկումներ է նոր մարզպետն ունենալու, իսկ պետական կառավարման համակարգում կրճատումների անհրաժեշտությունն արդեն ֆիքսված է: Օպտիմալացում լինելու է նաև Շիրակի մարզպետարանում: Իսկ թե քանի աշխատող ու ովքեր կմնան անգործ, դեռ պարզ չէ: Հստակ է միայն, որ նախկինի պես 3 փոխմարզպետ չի լինելու:
«Որն է փոխմարզպետի ֆունկցիոնալությունը: Եթե ֆունկցիաների բաշխում է կատարվել, տեխնիկապեոս դրանք դրվել են վարչությունների ու բաժինների վրա, չեմ ասի, թե ընդհանրապես պետք չէ, բայց մեկ փոխմարզպետը բավարար է: Այստեղ պետք է, որ հասկանանք կառավարման ոլորտի փիլիսոփայությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Տիգրան Պետրոսյանը Գյումրիում հայտնի է հասարակական գործունեությամբ, նաև որպես հեղափոխության օրերի ակտիվիստ: Լրագրողները նկատեցին՝ անցած տարվա ապրիլին Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի դիմաց փողոց էր փակում, հիմա մարզի խնդիրների լուծման պայքարը ներսում է շարունակում:
Մարզպետարանում մարզի զարգացման մասին է խոսելու, բուհերում փորձը ուսանողներին է փոխանցելու: Նորանշանակ մարզպետը կշարունակի դասավանդել Շիրակի պետական համալսարանում: Օրենսդրությունը մարզպետներին գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունք տալիս է:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...