23:08 07.02.2019
Այսօր աշխատանքային առաջին օրը Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է լրագրողներին: Ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերել են Շիրակի մարզի հիմնախնդիրներին, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ունեցվածքի տեր է Շիրակի նորանշանակ մարզպետը:
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ իր կարողությունը բավական համեստ է.
«Ես, իհարկե, կներկայացնեմ իմ և իմ ընտանիքի ունեցվածքի մասին հայտարարագիր: Կարող եմ նշել, որ բավարար գումար ունեմ, որով նպատակադրված եմ հիպոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել: Այս նպատակը դեռ անցած տարի ունեի, սպասում էի, որ վարկավորման պայամանները փոխվեն: Այս ծախսը կատարելու եմ ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների միջոցներից: Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիի ծայրամասային թաղամասի բազմաբնակարան շենքում, որտեղ բնակվում եմ: Ունեմ նաև մեքենա՝ «Տոյոտա» մակնիշի»,- ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ նա Գյումրիում հայտնի է հասարական գործունեությամբ: «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունում, մինչ մարզպետ նշանակվելը, աշխատել է որպես շահերի պաշտպան, դասավանդում է Շիրակի պետական համալսարանում:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...