Գաղտնի ձայնագրություն. ինչպե՞ս է iPhone-ը հետևում օգտատիրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Գաղտնի ձայնագրություն. ինչպե՞ս է iPhone-ը հետևում օգտատիրոջը

23:31 07.02.2019

iPhone-ի հայտնի մի շարք ծրագրեր ձայնագրում են այն ամենն, ինչ տեղի է ունենում հեռախոսի էկրանին, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: Газета.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնի վերահսկողության մասին օգտատերը նույնիսկ չի էլ կարող ենթադրել, քանի որ ինֆորմացիան հավաքագրելու համար նրա թույտվությունը բացարձակապես չի պահանջվում:

Ցանկացած հպում

Հեռախոսի շատ օգտատերեր գիտեն, որ անհայտ ընկերություններին վստահել չի կարելի: Պարզվում է՝ վտանգ կարող են ներկայացնել նաև աշխարհի առաջատար բրենդների կողմից ներկայացված հայտնի ծրագրերը: Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը, iPhone-ի մի շարք մոդելներ գաղտնի ձայնագրում են ամբողջ ինֆորմացիան՝ այդ մասին չտեղեկացնելով օգտագործողին:

Տվյալների կասկածելի հավաքագրման շարքին են դասվում այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Abercrombie & Fitch-ն ու Hollister-ը, Air Canada և Singapore Airlines ավիաընկերությունները, Hotels.com հյուրանոցների ամրագրման ծառայությունը, Expedia զբոսաշրջային ընկերությունը և ևս մի քանիսը:

Ինֆորմացիան հավաքագրելու համար վերոհիշյալ ընկերություններն օգտագործում են Glassbox ծառայությունը, որը թույլատրում է ձայնագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին, ներառյալ հպումներն ու ջնջումները, այնուհետև կրկին վերսկսվում է ձայնագրությունը՝ համոզվելու համար, որ հենց մարդն է գործողությունը կատարում ծրագրի հետ: Այսպիսով՝ հնարավոր է լինում հայտնաբերել կոդում եղած սխալները և ծրագրային թերությունները:

Օգտվողի հեռախոսից ստանալով ինֆորմացիան՝ աստիճանաբար հավաքվում է և վերլուծելու համար ուղարկվում երրորդ կողմին: Այս տվյալների արդյունքում էլ ստեղծվում է գովազդ՝ ուղղված կոնկրետ անձանց:

Խնդիրն այն է, որ այս ծրագրերից որոշները չեն ապահովում փոխանցվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտ մակարդակը: Այսպես, Air Canada-ի մոտ չկա որևէ օգտագործողի տվյալների կոդավորումը, ինչը նշանակում է, որ ավիաընկերության անձնակազմը, փաստացի, ազատ մուտք ունի տվյալների բազա: Իսկ եթե նա դառնա ցանցահենային հարձակման զոհ, ապա հարձակվողը մեխանիկորեն կկարողանա օգտվել հաճախորդների բանկային քարտերի մուտքանուններից, գաղտնաբառերից և այլ տվյալներից՝ առանց դրանց վերծանման անհրաժեշտության:

Բացի դրանից՝ այս հայտնի ծրագրերից օգտվողը կարող է նույնիսկ չկասկածել արտահոսքի մասին, քանի որ ծրագիրը տվյալների բազայի հավաքման համար թույլտվություն չի պահանջում:

TechCrunch-ի տեղեկությունների համաձայն՝ իմանալու համար՝ արդյոք ծրագիրը հավաքում է ինֆորմացիան, անհրաժեշտ է վերծանել կոդը. Գաղտնիության քաղաքականությունում ոչ մի խոսք չկա այն մասին, որ էկրանը կարող է ձայնագրվել:

Գրառումների հրապարակման պահին այս բոլոր ծրագրերը հասանելի են AppStore-ում ներբեռնելու համար: Հնարավոր է, որ հանրային ճնշման արդյունքում Apple-ը շահագրգռված լինի օգտագործողների իրավունքների խախտման հարցով և պահանջի ընկերություններից իրենց ծրագրերը համապատասխանեցնել օրենքներին: Բացի դրանից՝ տվյալների պաշտպանության Ընդհանուր կանոնակարգերի (GDPR) համաձայն՝ խախտողները կարող են ենթարկվել բազմամիլիոնանոց տուգանքների:

Apple-ը պետք է պատասխանատվություն կրի

Հունվարի վերջին հայտնի դարձավ FaceTime ծրագրի խոցելիությունը: Հենց այս ծրագրով են iPhone օգտագործողները շփվում միմյանց հետ: Ինչպես պարզվեց, օգտատերը կարող է լսել զրուցակցին մինչ այն պահը, երբ վերջինս դեռ չի որոշել պատասխանել զանգին:

Զրուցակիցը չի էլ կարող ենթադրել այդ մասին, քանի որ էկրանին այդ մասին որևէ ցուցում չի հայտնվում: Նշվում է, որ չթույլատրված հեռախոսազանգի հետ կապված խնդիրը տեղի է ունենում FaceTime-ի խմբային զանգերի ֆունկցիայի մեջ, որը թողարկվել է 2018 թ. նոյեմբերին: 

Apple-ը խոստովանել է, որ FaceTime-ն իսկապես նման ռիսկեր է պարունակում:

Այս ամենով արդեն հետաքրքրված են ԱՄՆ Կոնգրեսում: Ընկերության ղեկավար Թիմ Կուկի հասցեին նամակ է ուղարկվել, որում հայտնել են, որ խորհրդարանականները խիստ անհանգստացած են FaceTime-ի հետ տեղի ունեցածով:

Apple-ը պարտավոր է պատասխան ուղարկել ընթացիկ տարվա փետրվարի 19-ին: Եթե Կոնգրեսը չգոհանա խնձորային՚ բրենդի արձագանքով, չի բացառվում, որ Թիմ Կուկը ստիպված կլինի մեկնել Վաշինգտոն՝ ցուցմունք տալու:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

21:56 13.07.2025

Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել

Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

21:35 13.07.2025

Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական […] ...

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

21:12 13.07.2025

Ինչպես էր մոլորվել երեխան․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գետազատում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի […] ...

BACK_TO_TOP